Վանա լճի Կտուց կղզու մոտակայքում ջրի տակ անցած հնագույն ճանապարհը
Թուրքիայի արևելյան հատվածքում գտնվող հայկական Վան քաղաքի ափերը ողողող Վանա լճում, որը Թուրքիայի վերահսկողության տակ է անցել 1923-ին Լոզանի պայմանագրով, կա շուրջ 1 կմ երկարությամբ, կղզին ցամաքի հետ կապող հնագույն (անտիկ) ճանապարհ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նոյեմբերի 14-ին Վանա լճի 4 կղզիներից մեկի՝ Կտուցի շրջակայքում հայտնաբերված ճանապարհի վերաբերյալ ռեպորտաժ է պատրաստել Թուրքիայի պետական լրատվական «Anadolu» գործակալության օպերատիվ նկարահանող խումբը:
Օպերատիվ նկարահանման ընթացքում ջրի տակ մնացած ճանապարհով անցել է Վան քաղաքի դայվինգի դպրոցի ջրասուզակներից մեկը:
Նշենք նաև, որ Կտուց կղզու վրա կանգուն է հայկական «Կտուց անապատի համալիրը», որն ըստ տարբեր աղբյուրների՝ հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը: