
Վրաստանը չի մասնակցել «3+3» ձևաչափին և չի էլ մասնակցելու ապագայում. Վրաստանի ԱԳ նախարար

Վրաստանի դիրքորոշումը տարածաշրջանային «3+3» հարթակի վերաբերյալ պարզ է, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին երկրի Առաջին ալիքի «Ազատ տեսլական» հաղորդաշարի եթերում։
«Վրաստանը հավատարիմ է իր միանշանակ դիրքորոշմանը «3+3» ձևաչափի վերաբերյալ. երկիրը չի մասնակցել, չի մասնակցում և չի մասնակցելու այս ձևաչափին», – ասել է Դարչիաշվիլին։
Բացի այդ, ըստ ԱԳՆ ղեկավարի, Վրաստանը երկկողմ ձևաչափով ունի շատ լավ, բարեկամական հարաբերություններ և հաստատված համագործակցություն հարևան երկրների՝ Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ։