
Անգլիական «HSBC» բանկը կրճատում է իր ներկայությունը Թուրքիայում

Թուրքական մեդիա տիրությում լայն տարածում գտած լուրերի համաձայն՝ անգլիական «HSBC» միջազգային բանկը որոշում է կայացրել կրճատել Թուրքիայում գտնվող մասնաճյուղերի թիվը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պարզ է դարձել, որ ընդհանուր առմամբ 67 մասնաճյուղից շարունակելու գործել միայն 44-ը:
Բանկն ամերիկյան «Bloomberg» պարբերականին հայտնել է, որ նման որոշում է կայացվել խնայողական կառավարման և մանրածախ բանկային գործարքների ոլորտում իրականացվող գործունեության շրջանակներում առկա հնարավորություններն ավելի շահեկան օգտագործելու նպատակով:
Թուրքիայի «HSBC» բանկի մասնաճյուղերում աշխատում է ընդհանուր առմամբ 1712 մարդ, սակայն դրանցից 23-ի փակման պարագայում՝ քանիսը կշարունակեն աշխատել հայտնի չէ: