Թուրքիան հյուրընկալած զբոսաշրջիկների թվով աշխարհի առաջատար երկրների 5-յակում է
Անգլիական «Ernst & Young» աուդիտա-խորհրդատվական միջազգային ընկերությունը զեկույց է պատրաստել 2023-ի զբոսաշրջության և հյուրընկալության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Զբոսաշրջության ոլորտի գնահատականները» վերնագրով զեկույցի համաձայն՝ Թուրքիան աշխարհում ամենից շատ զբոսաշրջիկներ հյուրընկալած 5 պետությունների թվում է:
Զեկույցում նշվել է, որ 2022-ին Թուրքիա է այցելել 51 մլն զբոսաշրջիկ:
Իսկ 2023-ի առաջին կիսամյակին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ թիվն աճել է 21 տոկոսով՝ կազմելով 22 մլն:
Թուրքիայում ամենից շատ այցելու հյուրընկալել է Ստամբուլը։ Ըստ այդմ՝ Ստամբուլը 2023-ի առաջին կիսամյակում հյուրընկալել է 11.524.000 զբոսաշրջիկ, որն էլ 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16.22 տոկոսով: