Նիկոլ Փաշինյանի և Արմեն Գրիգորյանի պատկերացումները՝ արտադաշինքային պետությունից մինչև Շվեյցարիա

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 10-ին Բրյուսելում«Հայաստանի ռազմավարական ապագա» համաժողովում հայտարարել էր.

«Հայաստանում, իհարկե, կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև արտադաշինքային պետություն դառնալու գաղափար»։

«Հիմա մեր հանրության մեջ ամենամեծ հարցը դա է ՝ արդյո՞ք ժողովրդավարությունը նաև կարող է արտաքին անվտանգություն ապահովել։ Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է, ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը լուրջ աջակցություն ստանա՝ դիվերսիֆիկացնելու իր տնտեսությունը, անվտանգության ոլորտում իր ռեսուրսները»,- նշել էր ՀՀ ԱԽ քարտուղարը։

Դիվերսիֆիկացումը ենթադրում է բազմազանեցում կամ փոխլրացման քաղաքականություն, այսինքն, կարողանալ այնքան ճկուն լինել, որ կարողանալ անդամակցելև՛ ՀԱՊԿ-ին, և՛ համագործակցելՆԱՏՕ-ի հետ և ունենալ գործընկերային հարաբերություններ:Այն, ինչ նախկին իշխանությունները փորձել են անել, և լավ թե վատ՝արել են:

Կարդացեք նաև

Իսկ Արմեն Գրիգորյանը, ըստ էության,որդեգրել է Ադրբեջանը:

2023 թվականի մայիսին«Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականությունը. Անցյալից դեպի ներկա և ապագա» խորագրով Շուշիում կազմակերպվածհամաժողովի ժամանակ Իլհամ Ալիևը, մասնավորապես, ակնարկել էր, որ Ադրբեջանը նախընտրում է բոլոր բնագավառներում երկկողմ հարաբերություններիձևաչափը, և ոչ թե կազմակերպություններին անդամակցումը, ինչը ենթադրում է վերպետական ձևավորումներ:

«Ի տարբերություն «Արևելյան գործընկերության» ծրագրի անդամ շատ երկրների, մենք նույնիսկ չենք ստորագրել ԵՄ-ի հետասոցացման համաձայնագիրը: Եվ դա ոչ թե նրա համար, որ մենք չենք ցանկացել ավելի մոտ լինել, այլ, որովհետև մենք չենք ցանկանում ունենալմիակողմանի համագործակցության ֆորմատ: Բայց մենք ռազմավարական գործընկերության համաձայնագիր և դեկլարացիա ենք ստորագրել ԵՄ անդամ 9 երկրի հետ: Եվ ռազմավարական գործընկերության այդ դեկլարացիաներն առավել մեծ արժեք ունեն, քան ասոցացման համաձայնագիրը: Նույնը նաև ՆԱՏՕ-ի դեպքում է:Մենք համաձայնագիր ենք ստորագրել բանակի ներուժի առումովՆԱՏՕ-ի երկրորդ երկրի հետ,և դա շատ լուրջ է»,- ասել էր Ալիևը:

Խնդիրն այն է, որ Ադրբեջանն իրեն կարող է թույլ տալ արտադաշինքային պետություն լինելու շռայլություն՝ ունենալով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմական անվերապահ աջակցությունը, և բոլոր այն ռեսուրսները, որն ունի Ադրբեջանը՝ նավթ, գազ և այլն: Արդյո՞ք այն էլ այսօրվա Հայաստանը կարող է իրեն նման շռայլություն թույլ տալ, երբ շատ երկրների հետ հարաբերությունների մակարդակը, բնույթը բավարար ծանրակշիռ չեն:Ոչ ոք չի ասում՝ պաշտպանական կախվածություն ունենալ միայն ռուսական ուղղությունից, բայց ոչ էլ միայն արևմտյան կամ եվրոպական, պետք է կարողանալ դերաբաշխում և իրական դիվերսիֆիկացիա իրականացնել: Այսինքն, մի կողմից՝ Հայաստանն այսօր չի կարող «ինքնավար կերպով» անվտանգություն ապահովել, մյուս կողմից՝ Հայաստանի անվտանգության ամենահուսալի երաշխավորը պետք է լինի հայկական բանակը:

Բայց ինչ է անում Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը. նրանք մի կողմից՝ ՀՀ զինված ուժերի անվտանգային դերակատարումն են նվազեցնում, մյուս կողմից՝ վտանգում ՀԱՊԿ-ի հետ առանց այնէլ վատ հարաբերությունները, բայցև չունեն հուսալի երկկողմ ձևաչափովանվտանգության մեկ այլ երաշխավոր երկիր, որոշակի քանակությամբ պաշտպանական ռազմական տեխնիկա մատակարարելով՝ անվտանգության երաշխավոր չեն դառնում, հատկապես, երբ նույն Ֆրանսիայում ներքաղաքական լուրջ խնդիրներ կան, այդ թվում՝ արտաքին քաղաքական հարթությունում:

Այսինքն, ինչպես 2020թ. հուլիսի 4-ին ԶՈՒ ԳՇ-ում Փաշինյանին ասել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, պետք էմիջոցառումների ծրագիր ունենալ՝ «ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին (Իրան և Վրաստան)՝ բարեկամաբար տրամադրելուն…»: Կամ, ինչպես 168.am-ի հարցերին ի պատասխան՝ ակնարկել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ստեղծված պայմաններում «կոմպլեմենտար» համագործակցությունը ռազմական ոլորտում խիստ վտանգավոր է, ուստի, «եթե դաշնակիցը ՌԴ-ն է, ապա համագործակցությունը պետք է «տասնապատկվի» ՌԴ ԶՈՒ-ի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում: Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ապա համապատասխանաբար իրենց հետ պետք է «տասնապատկվի» համագործակցությունը: Եթե դա Իրանը, Հնդկաստանը կամ Չինաստանն են, ապա պետք է սկսել 0-ից և համապատասխան համագործակցություն ծավալել»:

Այսօրվա դրությամբ, ըստ էության, ՀՀ-ն ո՛չ համահավասար հարաբերություններ է ապահովում անվտանգային առումով, ոչ էլ կարողանում «տասնապատկել» հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, որի անդամն է դեռ, բայց ոչ էլ «տասնապատկված» համագործակցություն ՆԱՏՕ-ի անդամերկրի հետ, որը կարող է անվտանգային լուրջ գործոն լինել: Գոնե այս պահի դրությամբ այդպես է: Բայց փոխարենը՝ մեր տարածաշրջանում ԱՄՆ-ՌԴ շահերի բախման կիզակետ ենք դարձել:

Մինչդեռ, 2016 թվականին արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ-ն չի դիտարկում իր շահերն ուրիշների հակասության համատեքստում:

«Մենք միշտ ցանկանում ենք, որպեսզի համընկնեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը, որ իրենց մեջ կոնֆլիկտ չլինի, և այդ պարագայում մեզ համար ստեղծվում են ամենալավ ժամանակները»,- ընդգծել էր Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ հակասությունների վրա շահ փնտրելը միշտ վտանգավոր է:

«Լինելով ՀԱՊԿ անդամ, մենք, այո, համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ և համագործակցում ենք սերտ: Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ ՀԱՊԿ-ն և ՆԱՏՕ-ն ստեղծված չեն նրա համար, որ անպայման իրար հետ կոնֆլիկտ ունենան: Սա է մեր տարածաշրջանի պատկերը, սա է, որ ստեղծվել է ԽՍՀՄ փլուզումից հետո»,- նշել էր նա:

Ի դեպ, 2017 թվականին ՀԱՊԿ (Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպություն) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն էլ հայտարարել էր. «քանի դեռ չկա Արևելք-Արևմուտք հարաբերություններում գործընկերության մթնոլորտ, մեզ չի հաջողվի անվտանգություն ու կայունություն ապահովել աշխարհում»:

Որքանո՞վ ենք մենք փորձում գերտերությունների շահերը գոնե մի կետում համատեղելի դարձնել, ավելին, մեր շահերը նրանց ընկալելի դարձնել, թերևս, առանց մեկնաբանության: Բայց կար ժամանակ, երբ հայաստանյան և ոչ հայաստանյան փորձագետներն ասում էին, որ ԵԱՀԿ ՄԽ-ն այն հարթակն է, որտեղ, ըստ էության, ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Եվրոպայի տեսակետներն իրար չեն հակասում: Նիկոլ Փաշինյանը նաև սա վերացրեց՝ փորձելով Հայաստանը վերածել տարբեր անուններով,տարաբնույթ խաչմերուկների:

Այսօր էլ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մեր աշխարհագրական դիրքըմիշտ ուրիշներն են որոշել:

«Մեր աշխարհագրական դիրքը ճշգրիտ կրկնում է Շվեյցարիայի,Ավստրիայի, Չեխիայի աշխարհագրական դիրքը, և այլն»,- ընդգծել է նա:

Այս համատեքստում, թերևս, տեղին է հիշել Փաշինյանի՝ «Երկրի հակառակ կողմը» գրքից միհատված.

«Փոքր հասակում ես երազում էի աշխարհագրության դասատու դառնալ: Չես պատկերացնի, Ֆրեդ, թե ինչպես էի ես երազում: Ես ապրում էի այդ մտքով, հաշվում էի օրերը, թե երբ պիտի ավարտեմ դպրոցը, որ իրագործեմ իմ երազանքը: Որոշումը կայացված էր, և ոչ մի ուժ չէր կարող ինձ ստիպել փոխել այն: Անգամ մայրս, որ կարծում էր, թե ես լրագրող պետք է դառնամ: Ես ծիծաղում էի նրա վրա, նրա ձեռքից բռնած` քաշում էի հեռուստացույցի առաջ և, սովետական եթերի «աստղերից» մեկին ցույց տալով, ասում. «Մայրիկ, դու ուզում ես, որ ես այսպիսի տխմարի մե՞կը դառնամ»:

Մայրս անդրդվելի էր, տարիքիս հետ նա այս թեման ավելի էր լրջացնում: Իսկ ես այդ խոսակցության մեջ մտնում էի միայն նրա հոգու հետ խաղալու համար: Հասկանո՞ւմ ես, որոշումը կայացված էր, որոշումը անբեկանելի էր. ես կդառնամ աշխարհագրության դասատու…»:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը որոշել է ՀՀ աշխարհագրական դիրքը սեփական ոչ մասնագիտական պատկերացումներո՞վ որոշել և իրականացնել մանկության երազա՞նքը…

Տեսանյութեր

Լրահոս