Թուրքիայում օրեցօր ավելանում է կանանց և երեխաների սպանությունների թիվը

Թուրքական մամուլում լայնորեն շրջանառվում են Թուրքիայում տղամարդկանց կողմից օրեցօր աճող կանանց և երեխաների սպանության վերաբերյալ լուրերը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մամուլում դրանք որակվում են որպես «սպանդ/կոտորած»:

Հիմնականում նման լուրերի լայն շրջանառությանը խթանել է նոյեմբերի 13-ին երկրի տարբեր շրջաններում տեղի ունեցած ընդհանուր առմամբ 4 այդպիսի սպանություն:

Թուրքիայի կանանց միությունների արհմիության նախագահ Ջանան Գյուլուն, թուրքական իշխանությունների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ սպանություններն իրականացվում են հիմնականում նույն դրդապատճառներով:

«Կանայք սպանվում են սրբացված «ընտանեկան» միջավայրում իրենց ամենավստահելի մարդկանց, իրենց ուղեկից տղամարդկանց կողմից»:

Բացի այդ, նեյմբերի 13-ին արհմիությունը հրապարակել է զեկույց, որը վերաբերում է 2023-ի առաջին 10 ամսվա ընթացքում կանանց սպանություններին:

Ըստ այդմ՝ 39 կին սպանվել է ընտանիքի արական սեռի ներկայացուցիչների, իսկ 55 կին՝ այն տղամարդկանց կողմից, որոնց հետ հարաբերությունները գտնվել են բաժանման եզրին:

Ընդհանուր առմամբ տղամարդկանց կողմից սպանված կանանց թիվը կազմել է 350:

Տեսանյութեր

Լրահոս