Բաժիններ՝

Իրանի էլեկտրացանցն Ադրբեջանի տարածքով կմիացվի Ռուսաստանին

Իրանի էներգետիկայի նախարար Ալի-Աքբար Մեհրաբիյանը հայտնել է, որ առաջիկա 6 ամսում Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի էլեկտրաէներգետիկական համակարգերը կմիավորվեն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարների միջև կայացել է հանդիպում և նախագծի իրականացման շուրջ ձեռք է բերվել համաձայնություն։

«Իրանի էլեկտրացանցն Ադրբեջանի տարածքով Ռուսաստանին միացնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս համատեքստում երեք երկրների էլեկտրացանցերը իրար կմիացվեն էլեկտրահաղորդման գծով»,- մանրամասնել է իրանցի նախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930