
Թբիլիսիի տոնածառի լույսերը կմիացվեն դեկտեմբերի 15-ին

Մայրաքաղաք Թբիլիսին 2024 թվականը նոր տոնածառով կդիմավորի, որի լուսավորությունը նախատեսվում է միացնել դեկտեմբերի 15-ին, aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Կալաձեի խոսքով, այլ մանրամասների մասին հանրությանը կտեղեկացնի ավելի ուշ։ Քաղաքապետի պարզմաբանմամբ՝ նոր տոնածառ գնելու պատճառն այն է, որ նախորդ տարի տոնածառը հրավառությունից վնասվել էր: Նրա տեղեկություններով, դեկտեմբերի 15-ին նախատսվում է նաև բացվի ամանորյա գյուղը։
«Ամանորյա նախապատրաստություններն արդեն սկսվել են։ Ավելի քան 30 փողոցներում արդեն տեղադրված են ամանորյա լուսավորություններ։ Ռուսթավելիի պողոտան դեկտեմբերի սկզբին կզարդարվի նոր լույսերով: Մեր քաղաքն ավելի շատ այցելուներ կունենա»,- ասել է Կալաձեն։
2024 թվականի Թբիլիսիի տոնածառը կարժենա 730 հազար լարի։