Ալիևն ընդունել է Թուրքիայի արտգործնախարարին

Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար ղեկավար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման վերաբերյալ թուրքական իշխանական լրատվամիջոցը մանրամասներ չի հաղորդում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվել է, որ Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։

Թուրքական աղբյուրը նշել է, որ Ադրբեջանում գտնվող Ֆիդանի օրակարգում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը, 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն կետերը, որոնց շուրջ կողմերը բանակցում են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031