Բաքուն ընդունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկը

Բաքուն ընդունել է ԱՄՆ-ի առաջարկը՝ հունվարին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Մենք այս պահին ունենք տեղեկատվություն, որ Ադրբեջանն ընդունել է Միացյալ Նահանգների հրավերը՝ Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու վերաբերյալ»,- ասել է Մարուքյանը։

Նա հույս է հայտնել, որ այդ հանդիպման ժամանակ հնարավոր կլինի հասնել նրան, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը վերջնականացվի։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարարությունն էր հայտարարել, որ Երևանն ընդունում է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում անցկացնելու առաջարկը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031