Խաղաղության պայմանագիրը դեռ պատրաստ չէ ստորագրման. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն հունվարին ԱՄՆ-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը դեռ պատրաստ չէ ստորագրման, վերջնական նախագիծ չկա, Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց, որ հույս կա պայմանագրի տեքստը վերջնականացնել հունվարին ԱՄՆ-ում կայանալիք արտգործնախարարների մակարդակով հանդիպման ժամանակ։
Մարուքյանն ասաց նաև, որ Ադրբեջանը համաձայնվել է այդ հանդիպմանը։