Դեպի ծով ելք չունեցող երկրների համար տրանսպորտային կապի խնդիրը լուրջ է. Արարատ Միրզոյան

Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ դեպի ելք ծով չունեցող երկրները (LLDC) տրանսպորտային համապատասխան ենթակառուցվածքներ չունենալու պատճառով պակաս մրցունակ են։

«Հիմնական շուկաներից կտրված, տրանսպորտային կապից զրկված լինելը ավելի է վատթարացնում դեպի ծով ելք չունեցող երկրների վիճակը, քանի որ չկան անհրաժեշտ կապեր և լոգիստիկ պայմաններ։ Տարանցիկ երկրների հետ խնդիրներն էլ ավելի լուրջ բարդություններ են առաջացնում։

Դեպի ծով ելք չունեցող երկրների տրանսպորտային ենթակառուցվածքները մեծացնում են ապրանքների տեղափոխման ծախսերը ու դրան ավելանում են աշխարհաքաղաքական և անվտանգային խնդիրներն ու լարվածությունը»,- ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով` LLDC երկրները նմանատիպ խնդիրների պատճառով դառնում են ավելի քիչ մրցունակ և նվազեցնում ազգային եկամուտների հնարավորությունները։

Տեսանյութեր

Լրահոս