Թուրքիան համարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրին

Ներկա փուլում Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրին։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բաքվում պաշտոնական այցի ընթացքում կայացած մամուլի ասուլիսում։

«Երեք տարի առաջ տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո պատմական հնարավորություն է ստեղծվել տարածաշրջանում խաղաղության հասնելու համար: Մենք կարծում ենք, որ այսօր առավել քան երբևէ խաղաղության համաձայնագրի հասնելու այս հնարավորությունը դարձել է շատ ավելի իրական, և դրանից այլևս չպետք է խուսափել: Մենք ողջունում ենք դրական առաջընթացը Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական ​​խաղաղության և սահմանների հստակեցման վերաբերյալ համաձայնագրի կնքման ուղղությամբ»,- ասել է Ֆիդանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031