Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել է բողոքի ընդգրկուն ակցիաներ կազմակերպելու մեջ, որոնք Իրանում շարունակվում են արդեն ավելի քան տասն օր:
Ավելի ճիշտ չէ՞ մարտով մենք պաշտպանենք մեր կանանց, երեխաներին, մեր ապագան, մեր պատիվը, քան թե ոչխարի պես գլուխներս կախ գնանք յաթաղանի տակ։ Մենք արդեն տեսել ենք թշնամու կողմից մեկուկես միլիոն հայերի կոտորածը նախորդ դարում։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի բնորոշմամբ՝ Հանրային հեռուստատեսությանը տված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ վատ, քաղաքական «կրուտիտներով» լեցուն հարցազրույց էր։
Միջազգային և տարածաշրջանի լարվածության պայմաններում հաճախ իսկապես դժվար է գույքագրել Հայաստանից Ադրբեջանի կոնկրետ պահանջները: Բայց եթե գնանք գույքագրման ճանապարհով, կարող ենք ասել, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ:
ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է թելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութին, որում ադրբեջանցիները գնդակահարում են հայ ռազմագերիներին:
Ու սրանք այս դիվանագիտությամբ ու այս հակառակորդի հետ պատրաստվում են բանակցել Արցախի հայ ժողովրդի անվտանգության ու կարգավիճակի հարցը։ Իսկ եթե Ադրբեջանը «խոստանա» ապահովել անվտանգությունը և նույնիսկ ինչ–որ կարգավիճակի համաձայնվի (թեև դա իրենք ի սկզբանե բացառում են), ու դրանից հետո սկսի արցախահայության ահաբեկում ու հայրենազրկում իրականացնել, ի՞նչ եք անելու։ Թվիթերում գրառումնե՞ր եք անելու, թե՞ Արցախից Հայաստան եկող բռնի տեղահանված մեր հայրենակիցներին դրամական փոխհատուցումներով եք փորձելու լռեցնել։
Վիկտոր Համբարձումյան, Ռաֆիկ Չիմիշկյան, 2015-ին Գիվի Շահնազարովը, իսկ այսօր արդեն Վան Բայբուրթն է արժանացել «Թբիլիսիի պատվավոր քաղաքացի» կոչմանը:
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքի վրա տարբեր ուղղություններով ադրբեջանական զինված ուժերի հարձակումից հետո ու դրա հետևանքով անհետացած կամ թշնամու գրաված դիրքային հատվածներում մնացած հայ զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներ չեն իրականացվում։
Իսպանական El País լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիային՝ հստակ ընդգծելով, որ Բաքուն հարձակվել է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով։
Լեհ քաղաքական գործիչ և փաստաբան Տոմաշ Լեխ Բուչեկը անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության աղմկահարույց տեսանյութին` այն որակելով որպես Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների ապացույց։
Ժնևում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Դժվար չէ հասկանալ, որ ծեծ կերած շան պես վախից սարսափած, իր կաշին փրկելու համար հազար տեր փնտրող ու իր որդիների դահճից խաղաղություն մուրող իշխանությունն ամենամեծ նվերն է թշնամուն, իսկ մենք կմնանք այսօրին դատապարտված, քանի իշխանության ղեկին մի ստախոս վախկոտ է, իսկ դահիճների ընտանիքներում նրանց գլուխները չեն ստացել։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:
ՔԿ–ն սեպտեմբերի 30–ին հայտնեց, որ Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ, որից 197–ը զինծառայողներ են, իսկ 4-ը` քաղաքացիական անձինք։ Գերիների թիվ նշվում է 20-ը։
Մասնակի զորահավաքի ենթակա եւ Ռուսաստանից Վրաստան մեկնելու ցանկություն ունեցող ավելի քան 180 մարդ սահմանին ծանուցագրեր է ստացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հանրապետության զինվորական կոմիսարի տեղակալ Ավրիլ Աբդուլլաևը։
Նա նաեւ ցանակցել է զոհվածների ընտանիքներին եւ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր աշխատում են երկրում անվտանգություն պահպանելու համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի։
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսություն է որակել այդ երկրի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունը։
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Այս մասին հայտնել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Այս տեսանյութը, ի թիվս մյուսների, կներառվի Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում և կուղարկվի միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին։
Արտաքին աշխարհին ուղղված միայն կոչերով ու պահանջներով այս հարցերում անհրաժեշտ արդյունքի չեն հասնում: Պետք է գործադրել կոնկրետ մեխանիզմներ
Մեկ այլ գրառմամբ նա նշել է, որ Հայաստանը կօգտագործի առկա բոլոր միջազգային մեխանիզմները՝ ապահովելու հետաքննությունն ու հաշվետվողականությունը։ «Նման բռնության գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանքվեն՝ ագրեսորի համար հետևանքներով»,-գրել է Փաշինյանը:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը զբաղվում է այսօր առավոտյան տելեգրամյան ալիքներով տարածված տեսանյութով, որտեղ երևում է հայ գերիների գնդակահարությունը: Սա փաստացի պատերազմական հանցագործություն է:
«Սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատերերի կողմից շարունակաբար տարածվող մի շարք տեսանյութեր փաստում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում կանանց խոշտանգման և դիերի պղծման դեպքերի մասին։
Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ երեկ երեկոյան սահմռկեցուցիչ տեսանյութ է ստավել, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մահապատժի ենթարկում մի քանի հայ ռազմագերիների։
Տեսանյութի իսկությունը պարզելու համար զրուցել ենք ՊՆ մամուլի քարտուղարի հետ, ով նշեց. «Տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ հայտնել չենք կարող, այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը:
Ավելի ուշ ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար կայունացել է։ Ադրբեջանական սադրանքի արդյունքում երեք հայ զինծառայող էր զոհվել։
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ -ից։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Ժնևում սպասվող բանակցությունները բարդ են լինելու, քանի որ սեպտեմբերյան ռազմական բռնկմամբ խախտվեց այն դիվանագիտական տրամաբանությունը, որը հաստատվել էր ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։