Պապիկյանն Իրանի դեսպանին է ներկայացրել սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի վերաբերյալ մանրամասներ

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրել է սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի վերաբերյալ մանրամասներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930