Փաստացի Նիկոլ Փաշինյանը հրահանգել է նոր Սահմանադրություն գրել ու նոր Սահմանադրության նախագիծ ներկայացնելու համար տվել է 2 տարի ժամանակ, ինչից ևս կես տարի անց այն արդեն պետք է հաստատված լինի:
ՌԴ ԱԳ նախարարությունը սկսում է զգուշացնել Հայաստանին ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հովանու ներքո անցնելու հետևանքների մասին։ Комсомольская правда-ի հետ զրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանի անցումն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անհնարին կդարձնի Ռուսաստանի Դաշնության հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը։
ԵՄ-ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը:
Ադրբեջանում նախատեսում են իրականացնել խորհրդարանի արտահերթ ընտրություններ՝ 2025թ. փետրվարի փոխարեն։
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի լիազորության ժամկետը նոյեմբերի 3-ի փոխարեն ավարտվել էր 2023 թվականի դեկտեմբերի 3-ին: Անցել է մոտ 6 ամիս՝ հունիս ամիսն է ավարտվում, սակայն 44-օրյա պատերազմին առնչվող զեկույցը պատրաստ չէ ներկայացման, արձակուրդներն էլ մոտենում են: Այսպես ասած, օրենքից դուրս, հանձնաժողովի ժամկետը երրորդ անգամ երկարաձգվել է:
Հարավային Կովկասում և դրա շուրջ «եռացող» աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին ՀՀ իշխանությունները չեն դադարում Թուրքիայի իշխանություններին ընդառաջ քայլեր կատարել։
Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության վարչության հունիսի 20-ի նիստում միաձայն որոշում է ընդունվել իշխող կուսակցության պատգամավորների կողմից՝ դիմել Ադրբեջանի նախագահին Միլլի մեջլիսը լուծարելու համար։
Ադրբեջանի զինուժն իրականացրել է քիմիական, կենսաբանական և ռադիացիոն պաշտպանության ուժերի զորավարժություն, ինչպես ադրբեջանական մամուլն է հայտնում՝ տարեկան պլանի համաձայն: Հայաստանում օբյեկտիվորեն մեծ ուշադրության են արժանանում ադրբեջանական բանակի զորավարժությունները, հատկապես նրանք, որտեղ ներգրավված են հարվածային ուժեր:
Թուրքիայի կառավարությանն առընթեր գործող «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հայտնել է իրանցի լեռնագնացի մահվան մասին:
Ադրբեջանը հետաքրքրություն է հայտնել թուրքական MKE ընկերության արտադրության 155 մմ տրամաչափի ինքնագնաց T-155 Yavuz հաուբից գնելու հարցում։ Հաուբիցը, ինչպես նշում են փորձագետները, իր կառուցվածքով և պարամետրերով շատ նման է ֆրանսիական CAESAR ինքնագնաց հաուբիցին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում խոսել է Հարավային Կովկասում խաղաղության, տևական կայունության հաստատման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից:
Հաջը իսլամի հինգ հիմնասյուներից մեկն է, ուխտագնացություն դեպի Մեքքա և Մեդինա, որը յուրաքանչյուր մահմեդական պետք է գոնե կյանքում մեկ անգամ կատարի։
Թուրքիայի Տրապիզոն քաղաքում «Özgür Aksa Trabzon» հարթակը ամեն չորեքշաբթի բողոքի ակցիա-քայլերթ է կազմակերպում՝ ի աջակցություն Պաղեստինի։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:
Հանդիպմանը մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների ռադիոէլեկտրոնային պայքարի կառավարման մարմինների ղեկավարները. Հայաստանից ներկայացուցիչ ներկա չի եղել:
Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցը» ուղարկեց թուրքական նախապայմաններն ու արձանագրությունները, իսկ Նիկոլը զանգում, շնորհավորում է «բայրաքթարներով» հազարավոր հայեր սպանած թուրքական աշխարհի ղեկավարին։
Իրանի հյուսիսում գտնվող Ռաշթ քաղաքից մինչև Կասպյան նավահանգիստն ընկած հատվածը Ռաշթ-Աստարա երկաթուղու շինարարության սկզբնական փուլն է։ Ապագայում նախատեսվում է Կասպյան նավահանգստից անցկացնել ուղիների հաջորդ հատվածը` արդեն մինչև Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Աստարա քաղաք։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի տարբեր մեդիահարթակներում տեղ գտած հրապարակումները, թե իբր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատվող (և ոչ միայն) հատվածներում գտնվող հայկական պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն «աղվանական հետքերի» վերացման նպատակ են հետապնդում:
Բրիտանական «Barclays» բանկի վերլուծաբաններն անդրադարձել են Թուրքիայի ազգային արժույթի՝ լիրայի արժեզրկման գործընթացին:
ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի Սբ Աստվածածին կենտրոնագմբեթ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում։ Այն պատկանում է հայկական վաղ միջնադարյան եկեղեցական ճարտարապետության «մաստարայատիպ» կառույցներին:
Փաշինյանը Վարդան Կոստանյանին 2024 թվականի հուլիսի 2-ից նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ` 3 տարի ժամկետով։ Այս մասին ոսրոշումը Փաշինյանը ստորագրել է այսօր:
Թեհրանում անվտանգության հարցերով ռուս-իրանական Խորհրդակցություններն են անցկացվել, հայտնել է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությանը։
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը, Interpress-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Թուրքիայի գծով զեկուցող Ստեֆան Շենաքն անդրադարձել է Թուրքիայում անազատության մեջ գտնվող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և գործարար Օսման Քավալայի դատական պրոցեսներին:
Եվրամիությունը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել կողմերի միջև անվտանգության երկխոսության հինգերորդ նիստից հետո, հայտնել է ադրբեջանական АПА գործակալությունը։
«Ժողովրդավարություն և անվտանգություն» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է՝ Սյունիքում խոսելով Հայաստանից Ադրբեջանին տարածքներ հանձնելու հարցով հանրաքվե անցկացնելու մասին՝ Նիկոլ Փաշինյանը լուծելու է Ադրբեջանի նախագահի թելադրանքով իրեն պարտադրված մի շարք խնդիրներ:
Իրականում Ադրբեջանը մի երկիր է, որը շատ է Թուրքիային գցել իր ամենազգայուն խնդրի՝ Կիպրոսի հարցում։ Այդ մասին ես ամփոփ ներկայացրել եմ «Ակոս»-ում հրապարակված «Եթե գնա, Թուրքիան շատ կփնտրի Փաշինյանին» վերատառությամբ իմ վերջին հոդվածում։ Այնուամենայնիվ, ռացիոնալությունը միշտ հնարավոր չէ հասնել գաղափարական, առևտրային և պատմական պատճառներով:
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հադիպել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Գաբրիել Ատտալի դիվանագիտական խորհրդական Ստեֆան Մարկիզիոն հետ:
Ալիևն ասում է այն, ինչ Փաշինյանն է ասել, ինչո՞ւ համապատասխան պետական գերատեսչություններն այս պահանջը նախ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներում չեն բարձրացնում, այս դեպքում Ալիևն էլ բանակի առաջ նման խնդիր չէր դնի:
Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Նիկոսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ տիկին Անիտա Դեմիտրիուին։
«Երևանի և Բաքվի միջև իրական և հարատև խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմանը Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջների դադարեցումն է», – այսօր արձագանքելով Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։