Թեհրանում հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

Թեհրանում այսօր հանդիպել են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Այս մասին գրում է Irna.ir լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկելու են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

«Քննարկելու են նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր»,– գրված է կայքում:

Նշենք, որ սա Ֆիդանի առաջին այցն է Թեհրան այն բանից հետո, երբ նա հունիսին նշանակվեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930