Մեզ վաճառվող խաղաղության օրակարգը գերեզմանային խաղաղություն է. Կարեն Վրթանեսյան
«Մեզ փորձում ենք մի ընտրանք դեմ տալ, որը կեղծ է, այսինքն՝ իբր Հայաստանի ինքնիշխանությո՞ւն, թե՞ Արցախ: Դա կեղծ ընտրանք է: Արցախը Հայաստանի ինքնիշխանությունն ապահովող հենասյուներից մեկն է: Ոնց որ մարդուն ասեն՝ մի ոտքը կտրենք, որ ավելի կանգուն լինի, այդպես չի լինում»,- Ազատության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
Նրա խոսքով՝ առանց Արցախի՝ Հայաստանի Հանրապետությունը շատ է թուլանում. «Այն, ինչ այսօր հրամցնում են մեզ իշխանությունները՝ որպես լուծում, իրականում թուրք-ադրբեջանական օրակարգ է: Մեզ վաճառվող խաղաղության օրակարգն իրականում գերեզմանային խաղաղություն է: Գերեզմանում էլ է խաղաղ, որովհետև սուբյեկտներ չկան, թաղված են: Դա են ուզում մեզնից: Ուզում են մեզ վերացնել»: