Ես երբեք չեմ տեսել այնպիսի դաժանություն, ինչպիսին տեսել եմ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից․ Լինդսի Սնել
Լրագրող Լինդսի Սնելը X սոցցանցի իր միկրոբլոգում նշել է, որ երբեք չի տեսել այնպիսի դաժանություն ու բռնություն, ինչպիսին տեսել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։
«Ես նախկինի պես դեռ գնում եմ Սիրիա։
Ռեպորտաժներ եմ արել նաև Իրաքից, Լիբիայից, Պաղեստինից, Ուկրաինայից և 30 այլ երկրներից։ Ես ներթափանցել եմ տասնյակ բանակներ/զինված խմբավորումներ, այդ թվում՝ ահաբեկիչների։
Սակայնց երբեք չեմ նկատել այնպիսի դաժանություն և ատելություն, որ տեսել եմ Ադրբեջանի զինված ուժերի և նրանց թիկունքում գտնվող ռեժիմի կողմից»,- գրել է լրագրողը։