Թուրքիայի տնտեսությունը 3․8% աճ է գրանցել

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023-ի երկրորդ եռամսյակի տվյալները, ըստ որի ապրիլ-հունիս ամիսներին Թուրքիայի տնտեսությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3․5% -ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 3․8%-ով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Գրանցված աճին անդրադարձել է Թուրքիայի գանձապետարանի և Ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, նշելով․ «Մենք սկսեցինք տեսնել մեր իրականացրած քաղաքականության դրական ազդեցությունը մակրոֆինանսական կայունության վրա։ Շարունակելու ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ապահովելու կայունությունը »։

Ինչպես նաև հավելել է, որ առաջնահերթություն է հասարակության բոլոր շերտերի կողմից հավասարակշռված և կայուն աճի միջոցով հասնել բարեկեցության բարձրացմանը։

Նաև նշվում է, որ Թուրքիայի ՀՆԱ-ի շղթայական ծավալի ինդեքսը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 3,5%-ով։ Օրացույցային ճշգրտված ՀՆԱ-ի շղթայական ծավալի ինդեքսը 2023 թվականի երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 5%-ով։

Ապրանքների և ծառայությունների ներմուծումն Թուրքիայում աճել է 20.3%, իսկ արտահանումը նվազել է 9%-ով։

Տեսանյութեր

Լրահոս