Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2022 թվականի առաջին 8 ամիսներին Վրաստանում զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմել է 1,2 մլրդ դոլար, այդպիսով այս ցուցանիշը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ վերականգնվել է 94,6 տոկոսով։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մարդու իրավունքների հանձնակատար Լուիզա Ամթսբերգը կոչ է արել հետաքննել հայ ռազմագերիների մահապատիժը ցուցադրող տեսԳերմանիայի Դաշնային Հանրապետության Մարդու իրավունքների հանձնակատար Լուիզա Ամթսբերգը կոչ է արել հետաքննել հայ ռազմագերիների մահապատիժը ցուցադրող տեսանյութը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանն է:
Այցի ընթացքում նա մասնակցելու է 2-րդ Կասպյան տնտեսական համաժողովին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու մերձկասպյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ։
«Արևմուտքն օգնում է Ուկրաինային, որի ժողովրդին ոչնչացնելու ցանկություն Ռուսաստանը չունի, իսկ մեզ չի օգնի, երբ Թուրքիան ի ցույց դնի մեզ ոչնչացնելու իր ցանկությունը և գործի անցնի։ Արևմուտքը Թուրքիային կների Հայաստանը ոչնչացնելու համար, կամ, այլ կերպ ասած, Թուրքիան Հայաստանը կմարսի, չէ՞ որ նրանց 3 ժամ է պետք, որ Սյունիքը կտրեն Հայաստանից, իսկ այդ ժամանակ կստանանք ոչ թե մեր աջակցությանը միտված գործնական քայլեր, այլ ընդամենը հայտարարություններ, ինչպիսիք ստացել ենք ցեղասպանվելուց հետո»,- ասաց Ստեփանյանը։
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:40-20:00-ն, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը առաջարկել է նախապայման դնել Թուրքիայի առաջ, ըստ որի՝ Թուրքիային վաճառվելիք 40 միավոր արդիականացված F-16-կործանիչները չպետք էօգտագործվեն Հունաստանի դեմ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը շարունակում է երկիրը ղեկավարել ստի, կեղծիքի ու մանիպուլացիայի հիման վրա։
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 4 բալ, Վայոց Ձորի, Արարատի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսային անցակետում կանգնեցվել է Հայաստանի Հանրապետությունից եկող սառեցված ձկներով բեռնված ավտոմեքենա, «Ալիք մեդիայի» փոխանցմամբ, հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:
«ԵՄ-ն պետք է վերջ դնի իր երկակի մոտեցմանը»,- այս մասին նախօրեին Եվրոպական խորհրդարանում ծավալված քննարկման ընթացքում ասաց ԵԽ շվեդ անդամ Չարլի Վեյմերսը, դիմելով ԵՄ Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին:
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ընդհանուր առմամբ Հայաստանի շուրջ իրադրությունը շարունակում է բավականին լարված մնալ՝ կայուն լարված։
Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ իշխանական պատգամավորի հարցին, որը վերաբերում էր հոկտեմբերի 4-ին Ժնևում Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությանը, որտեղ նշված էր, որ հայկական կողմին են փոխանցել «Խաղաղության պայմանագրի» տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված հինգ սկզբունքների վրա։
Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին հարձակման թեմայով Եվրախորհրդարանում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած քննարկմանը նման հարցադրում է արել ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Ժորդան Բարդելան՝ դիմելով Եվրահանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը զեկուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկությունները, որոնք ՀԱՊԿ միացյալ շտաբը պատրաստվում է մշակել:
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում արևմտյան լրատվամիջոցներին հստակեցնել օգտագործվող բառապաշարը և խուսափել «հավասարակշռված հաղորդումների» կեղծ չեզոքությունից, որը պարզապես վերարտադրում է ագրեսորի քարոզչությունը և բորբոքում ցեղասպանական գործողություններն ու հռետորաբանությունը: Արևմտյան ԶԼՄ-ները պետք է ասեն ճշմարտությունը և Հայաստանի դեմ պատերազմն անվանեն այնպես, ինչպես կա:
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկվող քայլերի մեծ մասը հայտնի է հանրությանը: Լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Եվրամիությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ, այդ թվում՝ գազային պամանագրի չեղարկում կամ սառեցում չի դիտարկում, երեկ Եվրախորհրդարանում հայտարարեց կառույցի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։ Ընդ որում, ըստ «Ազատության»՝ այդ հայտարարությունից առաջ եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը փաստեց, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա և օկուպացրել որոշ տարածքներ։
sisumasis տելեգրամյան ալիքը հրապարակել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության նախկին դեսպան Վլադիմիր Ստուպիշինի խոսքերը, որում նախկին դեսպանը քարը քարին չի թողել Ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ ՄԱԿ-ի 4 բանաձևերի վերաբերյալ այն առասպելից, որը, ըստ ալիքի, Ալիևն ու բոլոր ադրբեջանցիներն ամեն գիշեր դնում են իրենց բարձի տակ ու քնում:
Էդմոն Մարուքյանը twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարին։
Ադրբեջանական «Յաշմա» և «Կոմանդո» ջոկատներն աչքի են ընկել աննախադեպ դաժանություններով սեպտեմբերի 13-15 Հայաստանի նկատմամբ իրականացրած հարձակումների ժամանակ․ գերիների գնդակահարություններ, սպանված զինծառայողների մարմինների մասնատումներ, անմարդկային վերաբերմունք սպանված կին զինծառայողների մարմինների նկատմամբ և այլն։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեկնել է Ադրբեջան, որտեղ հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ողջունել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ազատ արձակման փաստը։
«Վրացական երազանք» խմբակցությունը խորհրդարանում կորցրել է մեծամասնությունն այն բանից հետո, երբ հինգ պատգամավորներ միացել են «Ժողովրդի ուժ» հասարակական շարժմանը:
Նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում ընդգծվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը:
«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը վստահ է՝ գործող իշխանություններին քննադատելու համար իրեն ուզում են հեռացնել «Գոյ» թատրոնից և թատրոնի տնօրեն դարձնել մասնագիտությամբ ռեժիսոր, ֆրանսաբնակ մի տիկնոջ:
Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղարը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն է:
«Իրականում, եթե Թուրքիան ցանկանար Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորել, ապա դիվանագետներ կնշանակեր, ամեն ինչ այլ մակարդակում կլիներ։ Եթե այսպես ամեն ինչ տալիս է Փաշինյանը, ապա տալուց հետո այլևս որևէ մեկին պետք չի լինում, ուստի ո՛չ Թուրքիան սահմանը կբացի, ո՛չ էլ Ադրբեջանը տրանսպորտային ճանապարհը կապաշրջափակի»,- եզրափակեց Տիրան Լոքմագյոզյանը։
«Ռուսաստանակենտրոն անվտանգային համակարգն այլևս չի գործում»,- այս մասին 168TV-ի եթերում ասաց Լոնդոնում գործող Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով IHS հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին: