Ստամբուլում թուրք ֆուտբոլիստի վրա զինված հարձակում է իրականացվել
Ստամբուլի Բեյքոզի շրջանում Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող Սերհաթ Աքընի վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բեյքոզի գլխավոր դատախազություն համաձայն՝ դեպքի հանգամանքները, որի արդյունքում ֆուտբոլիստը ոտքից վիրավորում է ստացել, հետաքննվում են:
Նշվում է նաև, որ հանցանքի մեջ կասկածվող 6 անձ է հայտնաբերվել, որից 5-ը կալանավորվել է, իսկ 1-ին արգելվել է լքել երկիրը:
Այս պահին փնտրվում են ևս 2-ը, ում նկատմամբ դատարանը ձերբակալելու որոշում է կայացրել: