Փոթիում կկառուցվի բազմաֆունկցիոնալ տերմինալ

Փոթիի ազատ արդյունաբերական գոտում (FIZ) կկառուցվի նոր բազմաֆունկցիոնալ տերմինալ՝ 30 հա տարածքով։ Ծրագիրը կիրականացվի ուզբեկ գործընկերների ֆինանսավորմամբ, իսկ ներդրումային արժեքը կկազմի 50 մլն լարի։ Այս մասին հայտնում է EastFruit-ը։

Փոթիի FIZ ընկերության տնօրեն Դավիթ Էբրալիձեն ասել է, որ ուզբեկական կողմի հետ բանակցությունները շարունակվում են արդեն մեկ տարի:

«Ծրագիրը կիրականացվի մի քանի փուլով։ Առաջին փուլում կտեղակայվի սառեցված արտադրանքի պահեստ, որտեղ կարող է պահեստավորվել 1000 տոննա արտադրանք։ Երկրորդ փուլում կկառուցվի 5000 քմ մակերեսով փակ բեռների պահեստ, իսկ երրորդ փուլում նախատեսվում է կառուցել նաև 8000 քմ մակերեսով փակ բեռնափոխադրման պահեստ՝ տերմինալ խոշոր և բեռնարկղային բեռների համար։

Նոր պահեստային տերմինալ բեռները կներկրվեն Ուզբեկստանից և կարտահանվեն Եվրոպա։ Բացի այդ, բեռները կտեղափոխվեն նաև հակառակ ուղղությամբ»,- ասել է Դավիթ Էբրալիձեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30