UFC-ի չեմպիոնները կստանան 1 միլիոն լարի

UFC-ի չեմպիոններ Մերաբ Դվալիշվիլին և Իլիա Թոփուրիան կստանան 1 միլիոն լարի։ Այդ որոշման մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Երկրի համար մարզական հաջողություններն ու հաղթանակները պատշաճ գնահատման կարիք ունեն։ Ըստ այդմ, մենք որոշում կայացրինք դրամական պարգև տալ Մերաբ Դվալիշվիլիին, ինչպես նաև Իլիա Թոփուրիային, որը Վրաստան բերեց UFC-ի չեմպիոնի առաջին տիտղոսը»,- ըստ aliq.ge-ի՝ ասել է Իրակլի Կոբախիձեն։

Սեպտեմբերի 15-ին 33-ամյա վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին դարձել է գերթեթև քաշային կարգում խառը մարտերի (MMA) Ultimate Fighting Championship (UFC) գոտու սեփականատեր։ Դվալիշվիլին Լաս Վեգասում կայացած մենամարտում հաղթել է գործող չեմպիոն Շոն Օ՛Մելլիին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30