Իրանի նախագահը Ռուսաստանի հետ ամուր համագործակցության հեռանկարներ է տեսնում

Իրանն ու Ռուսաստանը կարող են էլ ավելի ամրապնդել համագործակցությունը հատկապես արևմտյան պատժամիջոցներին հակազդելու հարցում։

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։

«Մենք կարող ենք ավելի մեծ ջանքեր գործադրել մեր հարաբերությունների ամրապնդման համար, հատկապես համագործակցել մեր երկրների դեմ սահմանված պատժամիջոցներին հակադարձելու հարցում»,- ասել է Իրանի նախագահը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է պահպանել իր գերակայությունը և կփորձի հակազդել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի նախաձեռնություններին։

Այդ առնչությամբ Փեզեշքիանը հիշեցրել է BRICS-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում երկրների համագործակցությունը, որոնց նպատակները չեն համընկնում Վաշինգտոնի նպատակների հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30