
Վրաստանում ՀՆԱ-ի աճը՝ 12 տոկոս

Վրաստանում 2024 թվականի օգոստոսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 12,0 տոկոս։ 2024 թվականի առաջին ութ ամիսների միջին ցուցանիշը սահմանվել է 10.0 տոկոս: Սա Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության (Geostat) նախնական գնահատականն է, գրում է aliq.ge-ն։
2024 թվականի օգոստոսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, ՀՆԱ-ի աճին զգալիորեն նպաստել են հետևյալ ոլորտները՝ մասնագիտական, գիտատեխնիկական գործունեություն, տեղեկատվություն և հաղորդակցություն, շինարարություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, անշարժ գույքի առևտուր:
Ըստ տվյալների՝ նվազման միտում է նկատվել էներգետիկայի ոլորտում։
Հատկանշական է, որ Geostat-ի նախնական գնահատականները հաշվարկվում են գերատեսչական վիճակագրության հիման վրա։