«Այլ բան է, որ ՀՀ իշխանություններն են մտավոր տհասների հավաքածու և չեն հասկանում այս ամենը, ու կեղծ խաղաղության քարոզի տակ բանակցությունների են նստում մի մարդու հետ, որի անմիջական հրամանով մի քանի օր առաջ դաժանաբար մեր զինծառայողներին էին գնդակահարում»:
«Խոշտանգումների փաստերը մենք փակ զեկույցով ենք անում, որպեսզի ո՛չ ընտանիքներին, ո՛չ հարազատներին կրկնակի թիրախավորման կամ հոգեբանական տրավմայի չենթարկենք։ Եթե ընդհանուր գծերով ասենք, թե ինչ վատ օրինակների դեպքեր կան, ապա ամենաակնառուն այն է, որ անգամ զինվորական հոսպիտալում, երբ անձը գտնվել է բժշկական խնամքի ներքո, նրա նկատմամբ եղել է վատ վերաբերմունք, ինչը դրսևորվել է մի քանի վատ ձևերով։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Լոնդոն կատարած այցի շրջանակներում հոկտեմբերի 6-ին հանդիպել է բրիտանացի գործընկեր Բեն Ուոլեսի հետ։
«Թուրքիայում սպասվող ընտրությունների արդյունքում խորհրդարանում փոփոխություններ են լինելու»,- այս մասին այսօր ռուսական «Վալդայ» փորձագիտական ակումբում կազմակերպված՝ «Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների նոր մոդելը աշխարհակարգի ճգնաժամի պայմաններում» վերտառությամբ քննարկման ժամանակ ասաց Թուրքիայի համաշխարհային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Հուսեյն Բաղջին՝ անդրադառնալով Թուրքիայում սպասվող ընտրություններին:
Ինչ վերաբերում է անհետ կորած անձանց, ապա ՄԻՊ-ի խոսքով՝ կան 40-ից ավելի դիմումներ, որոնց ներկայացնող անձինք պնդել են, որ իրենց հարազատն անհետ կորած է, սակայն այդ թիվն «իջնելու կամ բարձրանալու» միտում ունի՝ հիմք ընդունելով մարմինների նույնականացման գործընթացը։
Ռուս-թուրքական համագործակցությունը լուծում է ոչ միայն ռեգիոնալ, այլև ներքին խնդիրներ. Լուկիանով
Պուտինը Թուրքիայում ամենահեղինակավոր գործիչն է, Թուրքիան ՌԴ-ի դեմ դուրս չի գա. Հուսեյն Բաղջի
Մոսկվան, Անկարան և Վաշինգտոնը խաղում են միմյանց սխալների վրա. Մաքսիմ Սուչկով
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ անդրադարձել է պրահյան արդյունքներին։ Նա մասնավորապես գրել է․ «1. Քառակողմ հայտարարությամբ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերահաստատումը փուչիկ է։ Ալմաթայի համաձայնագիրը նման հիմք չի հանդիսանում, իսկ ՄԱԿ-ի կանոնադրությամբ դա արդեն արվել էր ՄԱԿ մտնելիս, ինչը չի խանգարել Ադրբեջանին հարձակվել եւ գրավել Հայաստանի սուվերեն տարածքները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պրահայում լրագրողների հետ զրույցում նշել է, թե որ դեպքում կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները և կբացվի սահմանը։
Նախօրեին Պրահայում տեղի ունեցած Փաշինյան-Մակրոն-Միշել-Ալիև բանակցություններից ժամեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թվիթերում ուշագրավ գրառում է արել:
Պրոբլեմը ՀՀ Սահմանադրության ու «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի պահանջներն են: Ադրբեջան-Նախիջևան միջանցքի հարցն առաջ է բերում ՀՀ տարածքների փոփոխություն` հետևաբար պետք է դրվի հանրաքվեի: Նիկոլը վստահ է, որ հանրաքվեն մերժելու է այդ ապազգային դավադրությունը` առաջ բերելով իր իշխանազրկման նոր ալիք: Իսկ պատերազմով չի կարողանում հանձնել միջանցքը, որովհետև բանակը, ռուսներն ու պարսիկները կտրուկ դեմ են:
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արձանագրումներն են.
Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցման ուղիները։ Այս մասին «Թվիթեր»-ի էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը, ով հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Իրանական «Irdiplomacy» վերլուծական պորտալը հոդված է հրապարակել «Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի» վերնագրով։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր էջում գրել է Պրահայում կայացած հանդիպումների մասին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում:
Ասադովը նաև նշել է. «Իրանի սահմանը մեզ հետ եղբայրության սահմանն է, մենք երկու եղբայրական երկրներ ենք»:
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը:
Արդեն իսկ հայտնի է, որ նոյեմբերից Վրաստանը կդառնա միասնական եվրովճարային տարածքի (Single Euro Payments Area-SEPA) անդամ։
Անժելա Էլիբեգովան նկատեց՝ Ադրբեջանին կարող է կանգնեցնել միայն մի բան՝ վախը. «Քանի Ադրբեջանը չունի այդ վախը, քանի չկա դիմադրություն, քանի Ադրբեջանը զգում է, որ կարող է գնալ առաջ, ինքը գնալու է առաջ: Միակ բանը, ինչ իրեն կարող է զսպել, դա գործողությունների հետևանքներից իր վախն է»:
Լիբանանը խոստորեն դատապարտում է հրապարակված տեսանյութերում հայ զինվորականների նկատմամբ ադրբեջանական զինվորականների գործողությունները, որոնք Ժնևի 1949 թվականի բանաձևի կոպտագույն խախտումներ են։ Այս մասին ասված է Լիբանանի ԱԳՆ հայտարարությունում։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը կոչ արեց Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի հանդիպումը դիտարկել Փաշինյանի՝ ավելի վաղ արած հայտարարության խմբագրված տարբերակի համատեքստում.
Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման ոլորտում ազգային կարգավորող հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիան հայտնել է, որ էլեկտրաէներգիայի ոլորտում սակագների բարձրացում չի սպասվում:
Աշխատանքային այցով Պրահայում գտնվող Փաշինյանը հոկտեմբերի 6-ին մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Մինչ Պրահայում արևմտյան հովանու ներքո Նիկոլ Փաշինյանը շփումներ է ունենում և նաև պաշտոնական հանդիպումներ կունենա Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների հետ, Մոսկվան հայտարարեց, որ Երևանին ու Բաքվին է փոխանցել Խաղաղության համաձայնագրի իր առաջարկները:
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկում է ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի շրջանակում քննարկվելու է Եվրոպական քաղաքական համայնքի ձևավորումը՝ մի մարմնի, որը միտված է մայրցամաքում անվտանգության ամրապնդմանը։
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Թեմուր Ջանաշիան ասել է, որ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին այլևս «մարդ չէ», քանի որ ունի 38 աստիճան ջերմություն, արյան զարկերակային ճնշումը 170 է, չի կարողանում սնունդ ու դեղորայք ընդունել և պառկած է անկողնում:
Պրահայում հոկտեմբերի 6-ին նախատեսված է նաև Հայաստանի Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Պրահայում AzadliqRadiosu-ի թղթակիցը Թուրքիայի նախագահ Էրդողանին հարցրել է. «Ո՞րն է այսօր հայ-թուրքական սահմանի բացման ամենամեծ խոչընդոտը»: