ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից:
Ռուսական մի քանի ավիաընկերություններ միանգամից թույլտվություն են ստացել կանոնավոր թռիչքներ իրականացնելու համար դեպի Թուրքիայի տուրիստական կենտրոններից պատմական Կապադովկիա։ Այս մասին հայտնում է «Ռոսավիացիան:
Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Մարկուս Ռիտերի հայտարարությունը:
Հանդիպումը մեկնարկել է հիմնադրամի միջազգային բաժնի ղեկավար Ռենե Կլաֆի ողջույնի խոսքով, որով նա կարեւորել է Հայաստանի հետ հիմնադրամի աշխատանքը՝ հիշատակելով ժողովրդավարության ուղղությամբ ստացված գոհացուցիչ արդյունքները:
Կենտրոնի սեփականատերը դատի է տվել աշխատակցին, առաջին դատական նիստը նշանակված է հուլիսին։ Աշխատակցին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում խարդախության և կեղծիքի համար, իսկ բժշկին և բուժքրոջը՝ մինչև 11 տարվա ազատազրկում` լիազորությունները չարաշահելու և կեղծիք կատարելու համար:
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ մարտի 20-ին Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարարի հետ զրույցում համաձայնել էր Լավրովի միջնորդությամբ նախարարական հանդիպման: Բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում Լավրովը հայտարարեց, որ հանդիպում, ամենայն հավանականությամբ, կկազմակերպվի առաջիկայում՝ դիտարկելով երեք նախարարների զբաղվածության գրաֆիկը:
Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պատճառով կտրվել է Շուշիի շրջանի Մեծ Շեն համայնքի ճանապարհային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, որը հումանիտար խնդիրներ է առաջացրել գյուղում:
ԱՄԿ-ն, որը ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցներից է, կանխատեսում է աղքատության աճ Թուրքիայում և Սիրիայում, եթե երկրաշարժերի պատճառով եկամուտներից զրկված բնակիչներին անհետաձգելի և նպատակային աջակցություն չտրամադրվի։
Նա նաև հայտարարել էր, որ ճապոնացիները կորեացիների ու չինացիների սինթեզ են, որոնք 2 հազար տարում դարձել են ճապոնացի:
Նշվում է, որ Իրանի ԱԳ նախարարը Ռուսաստան կժամանի Սերգեյ Լավրովի հրավերով: Նշվում է, որ այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր:
Նրա կարծիքով՝ Հարավային Կովկասում Ադրբեջանի գերինքնավստահ քայլերը անհանգստացնում են նաև Մոսկվային, ում ձեռնտու է, որ այս փուլում Թեհրանը փորձի բոլոր միջոցներով զսպել Ադրբեջանին:
Կողմերը քննարկել են պառլամենտարիզմի, խորհրդարանական դիվանագիտության եւ ժողովրդավարության հարցերում ակտիվ փոխգործակցության հնարավորությունները:
Արցախի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել և շարունակում է հանդես գալ երկխոսության և առկա բոլոր խնդիրների խաղաղ, բանակցային ճանապարհով լուծման օգտին։
Ջին Յիփը արտգործնախարար Մելանի Ջոլիին խնդրել է ներկայացնել Կանադայի կառավարության կողմից ձեռնարկված քայլերն այս հարցի շուրջ:
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերի կապակցությամբ։
Մեծ հաշվով, որն է՞ ադրբեջանական գործողությունների նպատակը։
Բնականաբար, Իրան-Ռուսաստան ջերմացման, Չինաստանի հովանու ներքո Իրանի խնդիրների կարգավորման, Պարսից ծոցի ավազանում բարենպաստ մթնոլորտի ֆոնին իրենց մոտեցումներն են փոխում նաև այլ երկրներ: Սակայն Իրանն աշխատում է իր շուրջ անվտանգության ամրապնդման ուղղությամբ, և թե ռեգիոնալ, թե ավելի լայն արտատարածաշրջանային քայլերն ուղղված են այս վտանգների վերացմանը»,-ասաց փորձագետը:
Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Էրվե Մագրոն կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ Ֆրանսիայի Սենատում քրդական կազմավորումների անդամներին պարգևատրելու համար, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ում իր աղբյուրին:
Երևանն ու Բաքուն արդեն մի քանի անգամ միմյանց առաջարկներ են ուղարկել ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ։
Նա ընդգծել է, որ կառավարության հավասարակշռված արտաքին քաղաքականությունը ճիշտ ուղու վրա է:
Երկար տարիներ է, ինչ Թուրքիայի և Իրաքի կառավարության միջև, Իրաքի տարածքից հում նավթի արտահանման շուրջ տարաձայնություններ կան:
Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳ փոխնախարարների մակարդակով քառակողմ խորհրդակցությունները կարող են տեղի ունենալ Մոսկվայում ապրիլի սկզբին: Այս մասին «Риа Новости»-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը։
Օրերս Ռուսաստանի Դաշնությունը 44-օրյա պատերազմից հետո, ըստ էության, առաջին անգամ արձանագրեց, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ռազմական սադրանքներն Արցախի դեմ վերջին ժամանակաշրջանում ավելի հաճախակի՝ գրեթե ամենօրյա ու համակարգային բնույթ են ստացել: Ուշագրավն այն է, որ նման իրավիճակներում, որոնք պատերազմից հետո քիչ չեն եղել, չեզոքություն պահպանող ռուսական կողմը սկսում է […]
Մոռանալով պատմության դասերը, ոմանք Արևմուտքում արդեն խոսում են վրեժխնդրության մասին, որը կբերի Ռուսաստանի նկատմամբ ռազմական հաղթանակի։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 44-րդ հերթական նստաշրջանի ընթացքում արձագանքել է ադրբեջանցի պատվիրակի Հումբաթ Հուսեյնովի կեղծ թեզերին:
Պետք է հիշել, որ թշնամու պիղծ նպատակը միայն Արցախը, Սյունիքը կամ Գեղարքունիքը չէ, այլ գրեթե ամբողջ Հայաստանն անխտիր, հետևաբար Արցախում բռնազավթված հայկական հողի հերթական «աննշանակալի» թվացող հատվածը բարբարոսներին նույն այդ չափով մոտեցրել է մեր բոլորի բակերին և տներին։
Թուրքիայում փետրվարի սկզբին տեղի ունեցած երկրաշարժներից հետո մայիսի 14-ին կայանալիք համապետական ընտրությունները շարունակում են մնալ օրակարգում։
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 1 դեպք։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ի տեղեկագրից։
Բավական հաճախացել են նոր էսկալացիայի մասին խոսակցությունները, ընդ որում՝ պաշտոնական մակարդակով, ինչն ահաբեկության է նմանվում։ Չի կարելի նման բան անել, քանի որ, երբ երկրի իշխանությունները խոսում են էսկալացիայի, պատերազմի վտանգի մասին, միաժամանակ պիտի ասեն նաև, թե երկիրն ինչպե՞ս է պաշտպանվելու և հետ մղելու այդ հարձակումը, հակառակ դեպքում այն դառնում է սպառնալիք ժողովրդի նկատմամբ։