
Ով կհաջորդի Ալի Խամենեիին քննարկումներ Իրանում

Իրանում վերստին ակտիվացել են խոսակցությունները այդ երկրի 85-ամյա Գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի «ժառանգորդի» վերաբերյալ։ Համաձայն իրանական որոշ տելեգրամյան ալիքների, Խամենեին ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո հավաքել է Փորձագետների խորհրդի անդամներին եւ քննարկել իր «ժառանգորդի» հարցը՝ թե ով է լինելու Իրանի ապագա Գերագույն առաջնորդը։
Նշենք, որ Փորձագետների խորհուրդը բաղկացած է 88 անդամներից, որի կազմում Իրանի Գերագույն առաջնորդի ընտրության համար պատասխանատուներն են։ Խորհրդի հիմնական կազմը բաղկացած է կրոնավորներից։
Ըստ հրապարակումների, Խամենեին իր ելույթում հասկացրել է, որ «ժառանգորդի» հարցը ուշ թե շուտ պետք է ասպարեզ իջնի եւ լավ է, որ արդեն այժմվանից խորհրդի անդամները մտածեն այդ մասին։ Նաեւ հասկացրել է, որ հասարակությանն էլ պետք է աստիճանաբար պատրաստել դրան։ Վերլուծաբանները նշում են, որ Խամենեին ցանկանում է իր «ժառանգորդ» դարձնել որդուն՝ Մոջթաբին, ում տարիներ շարունակ նախապատրաստել է որպես իր իրավահաջորդ՝ Իրանի Գերագույն առաջնորդի պաշտոնի համար։