Իրանի ԱԳՆ են կանչել Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ Լոնդոնի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության նավագնացային ընկերության դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու պատճառով: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

«Իրանի կողմից Ռուսաստան բալիստիկ հրթիռներ ուղարկելու կեղծ պատրվակով Իրանի մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության նավագնացային ընկերության և «Iran Air»-ի դեմ Մեծ Բրիտանիայի կողմից ապօրինի պատժամիջոցներ սահմանելուց հետո Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը (դեսպանի բացակայությամբ) նոյեմբերի 19-ի երեկոյան հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն, և նրան է փոխանցվել Իրանի վճռական բողոքը Մեծ Բրիտանիայի կառավարության այդ անօրինական և չարդարացված գործողության դեմ», – նշված է հրապարակման մեջ։

Արտաքին գործերի նախարարության Արևմտյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրենի օգնական Աբբաս Նադերին դատապարտել է Մեծ Բրիտանիայի այդ գործողությունները՝ դրանք համարելով միջազգային իրավունքին հակասող և նշելով, որ դրանք խախտում են  նավագնացության և ծովային առևտրի ազատության սկզբունքը։

Աբբաս Նադերին հերքել է այն պնդումը, թե Իրանը բալիստիկ հրթիռներ է ուղարկել Ռուսաստան։ Նա նաև անընդունելի է անվանել «որոշ եվրոպական պետությունների, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայի միջամտությունը պաշտպանության ոլորտում այլ երկրների հետ Իրանի համագործակցությանը»:

Բացի այդ, նոյեմբերի 19-ին Իրանի ԱԳՆ է կանչվել ԵՄ խորհրդում նախագահող Հունգարիայի դեսպանը։ Ըստ Իրանի ԱԳՆ-ի՝ նման քայլ է ձեռնարկվել՝ կապված Եվրամիության և Մեծ Բրիտանիայի կողմից Իրանի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ ընդունված «անօրինական պատժամիջոցների»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930