Արցախի շրջափակման 53-րդ օրը մեկ անգամ ևս ապացուցում է՝ Հայաստանի իշխանությունն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ուստի դրանով պայմանավորված է լվացել իր ձեռքերն Արցախից. հենց դա է պատճառը, որ Փաշինյանը Պրահայում ձեռք բերած պայմանավորվածություններով այնպես է պաշտպանում Ադրբեջանի շահերը, ինչը նույնքան ջանասիրությամբ երբեք չի արել Ադրբեջանի ղեկավարը։
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը:
Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը խորհրդարանին ուղղված իր հաշվետվության մեջ արձանագրել է, որ հունվարի 23-ին կայացած ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստին Նիդերլանդները և մի շարք այլ ԵՄ երկրներ մտահոգություն են արտահայտել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շուրջ՝ նշելով, որ 2022թ դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքը փակվել է ադրբեջանական ինքնահռչակ «էկոակտվիվստների» կողմից։
Իրանը մեղադրել է Իսրայելին Սպահան քաղաքի ռազմական օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքով հարձակման փորձի համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է զարգանում։
Ռուսաստանը կողմ է Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը: Այս մասին փետրվարի 2-ին ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասյան բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական է նշանակել. այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի Լուիս Լ․ Բոնոն, ով ըստ էության կփոխարինի այդ պաշտոնն այս տարվա հունվարին լքած դեսպան Ֆիլիպ Ռիքերին։
Հակահայ դիրքորոշումներով հայտնի թուրք վերլուծաբան Հաքան Բայրաքչըն Թուրքիայում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ ուղիղ եթերում եղունգ կտրիչով կտրել է եղունգները:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կրկին անդրադարձել է Վրաստանին` հայտարարելով, որ արևմուտքը փորձում է Վրաստանի միջոցով «զայրացնել» Ռուսաստանին։
168.am-ի հետ զրույցում խոսելով ստեղծված իրավիճակի ու ձեռնարկվելիք քայլերի մասին, Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ, «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանը նկատեց՝ ճանապարհային քարտեզը բնականաբար մշակվում է, ելքեր էլ միշտ փնտրվում են, սակայն այդ ամենը չպետք է գաղտնազերծել։
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղանուս համայնքի ղեկավար Արտակ Աբրահամյանն Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելուց մեկ օր անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին, Մոսկվայից վերադարձել էր Հայաստան՝ իր հնարավորությունների սահմաններում Արցախին օգնելու համար։
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն Թուրքիայի և Ադրբեջանի իր գործընկերների հետ թուրքական Կարս քաղաքում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել է համագործակցության եռակողմ ձևաչափը, ինչպես նաև համատեղ զորավարժությունների անցկացումը:
ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար Ջեյմս Ստավիրդիսն անդրադարձել է Թուրքիայի և Շվեդիայի ու Ֆինլանդիայի միջև շարունակվող լարվածությանը:
«Իրավիճակը բանակցային գործընթացում բազմաշերտ է»,- այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում՝ խոսելով Հայաստանում տեղակայվելու ՀԱՊԿ առաքելության պատրաստակամության ու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի որոշ դետալների մասին։
Ադրբեջանի իշխանությունները «թքեցին» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության /ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա/վրա, երբ պատերազմով որոշեցին լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը։
168․am-ի հարցին, թե ի՞նչ է քննարկվել այս հեռախոսազրույցների ընթացքում, և արդյո՞ք գտնվել է լուծում Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամին, ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ դատելով երկու հաղորդագրությունների բառապաշարից, իրավիճակի կարգավորման որևէ հստակ տեսլական չկա, և այն հայկական կողմի, այսինքն՝ Երևանի հետ չի քննարկվում։
Հունվարի 18-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը հայտարարել էր, թե` «2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ժամանակ ոչնչացվել է հայկական 18 դիրք, 2 դիվիզիոն Ս-300, ՌԷՊ 2 համակարգ՝ «Ժիտել», թիրախում եղել են նաև զենիթահրթիռային համակարգեր (ЗРК С-125), ռադիոլոկացիոն կայաններ», և այլն:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն տեղակայելու առաջարկը մնում է արդիական: Այն կարող է տեղակայվել, եթե Երևանը շահագրգռված լինի դրանում։
Ավստրալիայի Հոլոքոստի և ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտը և Նոր Հարավային Ուելսի Տիեզերական ժողովը նամակով դիմել են Դաշնային կառավարությանը՝ մտահոգություն հայտնելով Արցախի բնիկ հայերի դեմ Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ:
Եվրոպայի խորհուրդն արձագանքել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ նամակներին:
ԱՄՆ վարչակազմը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքի արգելափակմանը վերջ դնելու համար:
Նա նաև ընդգծել է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը:
Հայ-ադրբեջանական խնդրի կարգավորումը մեծ կարևորություն ունի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, և ԱՄՆ պետքարտուղարությունը մեծ ուշադրություն է դարձնում դրան:
Շուրջ 120 հազար հայեր զրկվել են սննդի, վառելիքի և դեղորայքի հասանելիությունից:
Կան մեծ թվով առաջնահերթ հարցեր, որոնք հումանիտար բեռի այս փոքր ծավալի պայմաններում ոչ մի խնդիր չեն լուծում:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի զինծառայողների ուղեկցությամբ հումանիտար բեռ է հասցվել Արցախ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Բարբարոս Ալթուղի հեղինակած ծաղրանկարը վերաբերում է Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք համապետական ընտրություններին։ Նշենք, որ այդ ամսաթիվը նախնական է և դեռևս վերջնականորեն չի հաստատվել նախագահ Էրդողանի կողմից։
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը զեկույց է պատրաստել 2022 թվականի արտաքին առևտրում արձանագրված ցուցանիշների մասին։
Իրանում դատարանը ավելի քան 10 տարվա ազատազրկման է դատապարտել մի երիտասարդ զույգի, որը Թեհրանի գլխավոր տեսարժան վայրերից մեկի առջև նկարահանված տեսահոլովակում գրկախառնվում է ու պարում, ինչը դիտվում է որպես իշխող ռեժիմի դեմ դիմադրության խորհրդանիշ, ասել են ակտիվիստները: Այս մասին գրում է The Guardian-ը:
Իհարկե, այն որ այսօր Ադրբեջանում հասունացել է նման խոսույթ առաջին հերթին արցախահայերի տոկոնության, չհանձնվելու ու քաղաքական ճիշտ մարտավարության արդյունքն է՝ չհաշված բոլոր թերությունները, առանց որի հնարավոր չէր մեր պարագայում: