Մոսկվան կարձագանքի ՌԴ խորքերը հրթիռային հարվածներ հասցնելու մասին ԱՄՆ-ի որոշմանը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ թույլ տալ Ուկրաինային ամերիկյան հրթիռներով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, սրում է հակամարտությունը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Թուրք առաջնորդի խոսքով` նման գործողությունները միայն ավելացնում են լարվածությունը և ծնում Մոսկվայի համարժեք արձագանքը։

«Պարոն Բայդենը քայլը կարելի է համարել պատերազմի հրահրմանը, դրա անվերջ շարունակմանը և ընդլայնմանը ուղղված քայլ: Այս որոշումը, հակամարտությունը սրելուց բացի, անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի ավելի լուրջ արձագանքին», – ասել է Էրդողանը լրագրողներին ինքնաթիռում Ռիո դե Ժանեյրոյից վերադառնալիս, որտեղ անցկացվում էր G20-ի գագաթնաժողովը:

Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է միջուկային թարմացված դոկտրինը, որում ընդլայնվել են միջուկային զենքի կիրառման հիմքերը։
«Այս բոլոր քայլերը կարող են տարածաշրջանն ու աշխարհը լայնածավալ նոր պատերազմի հանգեցնել»,- ընդգծել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը մտահոգություն է հայտնել, որ ռուսական քաղաքականության նման փոփոխությունները, ԱՄՆ-ի գործողությունների հետ մեկտեղ միայն խորացնում են պառակտումը և ավելի հեռացնում խաղաղ կարգավորման հեռանկարները։

Տեսանյութեր

Լրահոս