Թուրքական մեդիա տիրույթում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Հարավային Կորեայում իմպլանտների տեղադրմամբ զբաղվող ամենահայտնի ընկերությունը՝ «MegaGen»-ը, որոշում է կայացրել ներդրում կատարել Թուրքիայի առողջապահության ոլորտում:
Ժնևում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 26-ին հանդիպել է ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ:
Հայաստանի իշխանությունը որդեգրել է խաղաղության օրակարգ ասվածը, որն իրականում ինքնասպանության օրակարգ է, կամ օրակարգ, որն ուղղակիորեն գծային արտահայտությունն է ադրբեջանական պլանների, հետևապես՝ Փաշինյանի միակ խնդիրն իրեն պարտադրված թեզերը հասարակությանը հրամցնելն է՝ բացառապես իր իշխանությունը պահելու գերնպատակով։
Թուրքիան ներկայումս կենտրոնացած է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ ստանալու հեռանկարի վրա, այլ ոչ թե վերադառնալու F-35 ծրագրին:
Ասեմ, որ, բնականաբար, չի վստահի, և չվստահելու շատ պատճառներ ունի: Բոլորը գիտեն Նիկոլ Փաշինյանի լարախաղաց և հարափոփոխ քաղաքականությունը, ուստի անվստահելի գործընկեր կարող է դիտարկվել և դիտարկվում է: Իսկ հարգանքը քաղաքական աշխարհում կարևոր ազդակ չէ, կան միայն փոխադարձ շահեր և վստահության հարց, և ինչպես ասացի՝ ոչ մեկը չի վստահում նրան:
22 տարի անց՝ 2014թ. փետրվարի 27-ին, արաբական «Ալ-Ջազիրա» միջազգային հեռուտաընկերության թուրքական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ, Ա. Մութալիբովը վերահաստատել է իր կարծիքը, մասնավորապես, ասելով. «…ժողովրդական ճակատի կողմից ստեղծված այդ սարսափն ուղղված էր իմ դեմ, քանի որ ես էի այն ժամանակ նախագահը, …ընթանում էր պայքար իշխանության համար: Որքան վատ Մութալիբովի համար, այնքան լավ նրա հակառակորդների համար: Ահա սա է մեր ազգային գաղափարը»:
Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Հայաստանը պետք է իմանա, որ միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է։ Այս մասին այսօր օկուպացրած Արցախի Ասկերանի շրջանի Իվանյանում իր բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իլհամ Ալիևը։
Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ հստակություն դեռևս չկա։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Խոջալուի դեպքերի վերաբերյալ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի՝ 1992 թվականին «Նեզավիսիմայա գազետայում» հրապարակված հարցազրույցի հաստատված բնօրինակը։
168.am-ի հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանի գնահատմամբ՝ Արցախի հարցով ձևավորվող ցանկացած հանձնախումբ միայն ողջունելի է։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը որոշել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ մտցնել։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, անդրադառնալով ՀԱՊԿ-ի հարցում Հայաստանի դիրքորոշման մասին մասին, հայտարարել է, որ Երևանը չպետք է նեղանա կազմակերպությունից՝ նշելով, որ մեկ անգամ չէ, որ այս թեման քննարկվել է, և պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ բոլոր անդամների համար Ադրբեջանն օտար երկիր չէ։ «ՀԱՊԿ-ում կան բազմաթիվ մուսուլմանական երկրներ, դուք էլ եք դա հասկանում, մասամբ այստեղից է […]
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկա օրերին տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել 2022-ի փետրվարի 24-ին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի 2-րդ տարելիցի կապակցությամբ։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին՝ ասել է.
Ադրբեջանն ամեն տարի այս օրերին տեղական և միջազգային լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ է ունենում արցախյան առաջին պատերազմի օրերին Իվանյան (նախկին Խոջալու) բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը պատմական առաջընթաց է գրանցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադանայում ունեցած ելույթի ժամանակ։
2024 թվականի հունվարին Վրաստանի տրանսպորտային միջանցքով բեռնատարներով փոխադրումից ստացված եկամուտն աճել է գրեթե 10 տոկոսով։ Համաձայն համախմբված բյուջեի եկամուտների, 2024 թվականի հունվարին բեռնատարներով փոխադրումից ստացվել է 13 մլն 220 հազար 912 լարի, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 12 մլն 041 հազար 350 լարի։
Թուրքիայի Իզմիր նահանգում՝ Կուշադասի հանգստավայրի մոտակայքում, 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
Եվրամիության (ԵՄ) վիճակագրական ծառայությունը՝ «Eurostat»-ը հրապարակել է Եվրոպայի ամենաերիտասարդ և ամենատարեց բնակչություն ունեցող երկրների ցանկը։
Դա լինելու է անդատավոր ու անփաստաբան դատավարություն ու դատավճիռը լինելու է ծանրագույնը, եթե անգամ դատվողի մեջ մարդ չի մնացել։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը կառավարման փորձագետ, «Հայոց երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր-համակարգող Հարություն Մեսրոբյանն է։
Այսինքն՝ նոր դաշնակից այստեղ և հիմա չենք ստանում, բայց առկա զսպող մեխանիզմը թուլացնում ենք։ Ինչ-որ հովանոցի բացակայությունը վերածվում է հարվածելու մեծ գայթակղության և հետևանքները մեզ համար չափազանց ակնհայտ են։
«Ես չեմ մեղադրում նախկին նախագահներին, չեմ կարող նրանց ասել՝ թալանչի են և այլն, իսկ այս նորին՝ Նիկոլ Փաշինյանին, դավաճան չեմ կարող ասել, որովհետև նա ավելին է՝ նա թշնամի է հայ ազգին։ Ժողովուրդը չէր կարող նման ղեկավար ընտրել, պարզապես չէր կարող։ Թուրքերը թշնամիներով են լցրել ամբողջ Հայաստանը, գործակալներ են այստեղ լցրել»,- ընդգծեց նա։
«Զանգեզուրի միջանցք»-ի բացումը կբարձրացնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի բեռնաշրջանառությունը:
Իրանի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Մոնթազեր Ալ Մահդին հայտնել է երկրի հարավում հայտնի կին ահաբեկիչ Աքրամա Լահուրիի ձերբակալության մասին:
Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղ ապրելուց բացի այլ շանս չունի։
Փետրվարի 23-ին գործադիրն ընդունեց Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը և ուղարկեց Ազգային ժողով։ Խոսելով զեկույցի մասին՝ Փաշինյանը նախ նշեց՝ 2023թ. իրենց հաջողվել է արձանագրել 8,7 տոկոս տնտեսական աճ, ինչը բոլոր ոլորտների վրա, առանց բացառության, ունենում է կոնկրետ ազդեցություն: