Մենք հույս ունենք, որ խաղաղության օրակարգի առաջմղումը պայմաններ կստեղծի «արևմտյան ադրբեջանցիների՝ հայրենի վայրեր» վերադառնալու համար․ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի հայտարարություն

Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի ստորագրած համատեղ հայտարարությունը միջպետական հարաբերությունները կարգավորող փաստաթուղթ է:

«Արևմտյան Ադրբեջանի» համայնքի գործունեությունն իրենից ներկայացնում է միջազգային կոնվենցիաներով ամրագրված մարդու իրավունքների և վերադարձի իրավունքի ապահովմանն ուղղված հասարակական ակտիվություն: Այս առումով համայնքի գործունեությունն ուղղակի կապ չունի միջպետական հարաբերությունների և խաղաղության համաձայնագրի հետ։ Այս մասին հայտարարել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեկփերլին

«Մեր գործունեությունը մեր պատմական հողեր խաղաղ վերադարձի մեջ է։ Համայնքը երբեք դեմ չի եղել Հայաստանի ինքնիշխանությանը կամ տարածքային ամբողջականությանը։ Ինչպես ընդգծել է պարոն նախագահը, մենք «Արևմտյան Ադրբեջան» (չակերտները՝ Tert.am) կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով:

Մենք հույս ունենք, որ խաղաղության օրակարգի առաջմղումը պայմաններ կստեղծի «արևմտյան ադրբեջանցիների՝ հայրենի վայրեր վերադառնալու համար» (չակերտները՝ Tert.am)։

«Արևմտյան Ադրբեջանի համայնքը» (չակերտները՝ Tert.am) շարունակելու է իր գործունեությունն այդ ոլորտում»։

Տեսանյութեր

Լրահոս