Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը։ Երկրների դասակարգման ցանկը հիմնված է միջազգային տվյալների, այնպիսի գործոնների վրա, որոնք հստակորեն ազդում են տարածաշրջանների վրա։ Այդպիսիք են հակամարտությունների սրացումը, քաղաքական անկայունությունը և սոցիալական անկարգությունները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ այնպիսի գործոններ, ինչպիսիք են տնտեսական ճգնաժամերը, քաղաքացիական անկարգությունները և ահաբեկչական սպառնալիքները, էական դեր են խաղում վտանգավորության մակարդակի որոշման գործում:

Անվտանգային խնդիրները խորանում են հատկապես Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և որոշ ասիական երկրներում:

Աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը՝ ըստ «Global Guardian»-ի՝

1. Ռուսաստան

2. Ուկրաինա

3. Սուդան

4. Կոնգո

5. Եմեն

6. Աֆղանստան

7. Սիրիա

8. Հարավային Սուդան

9. Իսրայել

10. Մալի

2-րդ տասնյակում՝ 16-րդ տեղում Իրաքն է, 17-րդ տեղում՝ Պաղեստինը, իսկ 18-րդ տեղում՝ Թուրքիան է։

Թուրքիային հաջորդում է Պակիստանը։

 

Տեսանյութեր

Լրահոս