
Փեզեշքիանի այցի ընթացքում Հայաստանում փաստաթղթեր կստորագրվեն

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի` Հայաստան կատարելիք այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր։ Ինչպես հայտնում է Sputnik Իրանը, այս մասին հայտնել է նախագահի քաղաքական խորհրդական Մեհդի Սանաին։
Նա նշել է, որ Փեզեշքիանի այցի նպատակներից մեկը հայ-իրանական հարաբերությունների ամրապնդումն է։
«Մասուդ Փեզեշքիանը Հայաստանից կմեկնի Բելառուս»,– տեղեկացրել է Սանաին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իրանի նախագահը Հայաստան կժամանի եռօրյա այցով` օգոստոսի 18-21-ը։ Օգոստոսի 19-ին նա Երևանում կմասնակցի գործարար համաժողովի։