«Մենք մինչև վերջին պահն ու անգամ այսօր հաստատել ենք Գրանադա այցելությունը: Ընդ որում՝ շատ կառուցողական ու լավատես էինք տրամադրված, որովհետև կարծում էինք, որ շրջադարձային նշանակության փաստաթուղթը ստորագրելու մեծ հնարավորություն կար»,- ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Արդյո՞ք Ադրբեջանի խամաճիկային կառավարությունն է երաշխավորելու Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը: Արդյո՞ք սա է այն նոր Հայաստանը, որը ՀՀ կառավարությունը փորձում է կերտել: ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանություններն, ըստ էության, լվացին ձեռքերը՝ հայտարարելով, թե Արցախում տեղի ունեցածը կապված է այնտեղի իշխանափոխության հետ:
Զախարովան մեկնաբանեց Գրանադայում կայանալիք բանակցություններից Ալիևի հրաժարվելու լուրը
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն «Le Figaro» պարբերականին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիան անվանել է էթնիկ զտում։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս տեղեկություններին՝ նկատեց. «Ալիևը կարողացավ Փաշինյանին քաշել, այսպես կոչված, բրյուսելյան գործընթացի ծուղակ, և այդ գործընթացից ստացավ առավելագույնը, այսինքն՝ լեգիտիմացրեց Արցախի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը:
Մարդիկ չէին գիտակցում ու հասկանում իրենց ունեցածի գինը․ «ապահով ու անվտանգ Հայստան ասվածը» (Սերժ Սարգսյանի կարգախոսներից էր)։ Թվում էր, թե ասվածը միֆ է, և ինչ կա դրա մեջ, համ ապահով ենք, առավել ևս՝ անվտանգ, մեր համար գլուխներս կախ ապրում էինք։ Բայց, դե նիկոլանման անհայրենիքների համար դա բավարար չէր, նրանց պետք էր խառնել ամեն ինչ, ստեղծել քաոս և իրականցնել իրենց բուն առաքելությունը։
«Հստակ որևէ բան չեմ կարող ասել, որովհետև չգիտենք, թե վաղը-մյուս օրն ինչ է սպասվելու, եթե վերադարձ լինի Արցախ, չգիտեմ՝ ինչ պայմաններում է լինելու, վերադառնան ու ադրբեջանական անձնագրեր ստանա՞ն, թե՞ ինչպես, չեմ կարող ասել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
«Շառլ Միշելին հիշեցնեմ, որ հենց ԵՄ-ն է Պրահայում և Բրյուսելում գագաթնաժողով հրավիրել, որտեղ Հայաստանի ղեկավարությունը ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս, թեև մինչ այդ տրամաբանորեն հակառակն էին պնդում»,- հակադարձել է Զախարովան։
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոյի կարծիքով՝ ԵՄ-ն ձախողել է միջնորդ լինելու իր քաղաքականությունը, եւ, այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում, պետք է գործի առանց հապաղելու։
«Այսօր ես՝ որպես պաշտպան, ներկա եմ եղել Հարությունյանի հարցաքննությանը։ Նրա պաշտպանությունը կիրականացվի Ադրբեջանի օրենսդրությանը և միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան»,- ըստ Trend գործակալության՝ ասել է Հարությունյանի փաստաբան Ալով Սաֆարալիևը։
Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ պետք է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կայանար։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանը այսօր պաշտոնապես հայտարարեց, որ իբր «Հայաստանը անօրինական շինարարություն է արել» Գանձասարի վանքում:
Բանակցություններին քաջատեղյակ բարձրաստիճան դիվանագետը Politico-ին ասել է, որ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 17-ին՝ Ստամբուլում: Նրա խոսքով՝ այն տեղի է ունեցել Արցախի իննամսյա շրջափակմանը վերջ դնելու նպատակով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու փորձերի շրջանակում:
Ըստ ադրբեջական ԶԼՄ-ների, Արայիկ Հարությունյանին Ադրբեջանը փաստաբան է տրամադրել՝ Ալով Սաֆարալիև։ Վերջինս սոցցանցի իր էջում հայտնել է, որ որպես պաշտպան մասնակցել է Հարությունյանի հարցաքննությանը։
Ըստ փաստաթղթի՝ ԵՄ-ն կարող է վերանայել քաղաքական ներգրավվածությունը, ֆինանսական աջակցությունը և ոլորտային համագործակցությունը, սակայն ավելի հստակ մանրամասներ չեն հաղորդվում։ Ի դեպ, ըստ Reuters-ի, փաստաթղթում նաև չի նշվում Ադրբեջանի էներգետիկ հատվածը։
«Իմ գյուղի բնակիչները սփռված են ամբողջ Հայաստանով մեկ՝ Գորիսից մինչև Շիրակի մարզ։ Մեկը տեղավորվել է բարեկամի տանը, մյուսը՝ ծանոթի, մեկը՝ ժամանակավոր կացարանում։ Ինքս հիմա Արարատի մարզում եմ, 5 ընտանիքով մեկ տան մեջ ենք ապրում, հավանաբար ես իմ ընտանիքով կտեղափոխվեմ Երևան, այստեղ մի տան մեջ հնարավոր չէ 5 ընտանիքով ապրել։ Գյուղից ընդամենը երկու ընտանիք կա, որոնց հետ դեռևս չեմ կարողանում կապ հաստատել, բայց գիտեմ, որ Հայաստան են տեղափոխվել»,- նշեց Արտո Հակոբյանը։
Իրանի ԶՈՒ ԳՇ պետը նշել է, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններն ազդում են տարածաշրջանի անվտանգության վրա և ընդգծել, որ այս տարածաշրջանում լարվածության շարունակումը չի բխում Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների շահերից:
Ադրբեջանի միջնակարգ դպրոցների Ադրբեջանի պատմություն առարկայի դասագրքի շապիկն է` նախատեսված 5-րդ դասարանի համար:
Պատելը շեշտել է, որ Հռոմի ստատուտի վավերացումը յուրաքանչյուր երկրի իրավունքն է։
Նախիջեւանում Ալիեւի հետ ունեցած հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ դեռ սեպտեմբերի 11-ին ինքը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված խոստումներ է տվել:
Ադրբեջանցիները ձերբակալել են նաև Սամվել Շահրամանյանին` Արցախի նախագահին, ով հազիվ 10 օր պաշտոնավարեց և որի հրամանագրով լուծարվեցին Արցախի հանրապետության պետական կառույցները:
2023 թվականի 6 ամսում Վրաստանում գրանցվել է 6 539 ռուսական ընկերություն, իսկ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո՝ 21 հազար 326 ընկերություն։ Այս մասին նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության զեկույցում:
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է համաշխարհային ինովացիոն ինդեքսի շուրջ կատարված հետազոտության արդյունքները։
Ֆրանսիան ջանում է պայմաններ ստեղծել, որպեսզի հնարավոր լինի Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ում բանաձևի ընդունումը:
«Ջրի խնդիրն իսկապես այսօր միջազգային անվտանգության առանցքային գործոններից է: ՄԱԿ-ի Հազարամյակի մարտահրավերների ցանկի 6-րդ կետը վերաբերում է հենց ջրային անվտանգությանը: Ըստ ՄԱԿ-ի՝ աշխարհում մեկ միլիարդից ավելի մարդ չունի քաղցրահամ ջրից օգտվելու հնարավորություն, և 2030թ. ակնկալվում է շուրջ 700 միլիոն կլիմայական փախստականների հոսք ջրի պաշարների բացակայության հետևանքով»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը:
Երկրորդ կարևոր ուղերձը, որն Իրանը փոխանցում է, և Իրանի այդ անհանգստություններն ավելանում են, վերաբերում է Արևմուտքի աճող ազդեցությանը Հարավային Կովկասում, որն ավելի շատ դրսևորվում է հենց Հայաստանի Հանրապետությունում։ Վրաստանում ևս կա, բայց Հայաստանում իրավիճակ է փոխվում։
Իրանագետ Ժաննա Վարդանյանի կարծիքով՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցն Իրան տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայ ազգաբնակչությանն էթնիկ զտման ենթարկելու ֆոնին, հետևաբար, ԼՂ-ում վերջին իրադարձություններն Իրանում անհանգստության տեղիք են տվել։
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատկանշական է, որ ՄԱԳԱՏԷ-ին ուղղված ԱԷԿ-ի կոնսերվացման առաջարկը համընկավ մի շարք էկոլոգիական կազմակերպությունների՝ ՎԶԷԲ-ին ուղղված կոչի հետ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն է։
Թուրքիան փորձում է համոզել Իրաքի կառավարությանը՝ սկսել այս մեծ տրանսպորտային նախագիծը