«Զանգեզուրի միջանցքի» հարցը օրակարգից հանված է. Իրանի կառավարության խոսնակ

Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի հարցը օրակարգից հանվել է Վաշինգտոնում փաստաթղթի ստորագրումից հետո։ Այս մասին, ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, հայտարարել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ֆաթիմա Մոհաջերանին։

Նրա խոսքով՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում արտատարածքային միջանցքի ծրագրի չեղարկումը և Հայաստանի ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհի բացումը «դրական և ողջամիտ փոփոխություն է»։

Մոհաջերանին, այնուամենայնիվ, արտաքին ուժերին կրկին զգուշացրել է չմիջամտել տարածաշրջանի գործերին, քանի որ դա կարող է հանգեցնել երկարաժամկետ բացասական հետևանքների:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ հայկական կողմը վաշինգտոնյան պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո կարողացել է համոզել Իրանին, որ ԻԻՀ բոլոր «կարմիր գծերը» պահպանված են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031