«Շրջանառվում է Թուրքիայի դեմ «3+1» պաշտպանական գծի գաղափարը». հունական մամուլ

Հունական մամուլը գրում է, որ Թուրքիայի ռազմական կարողությունների աճը և Արևելյան Միջերկրականում նրա ակտիվացումը Հունաստանին , Իսրայելին և Կիպրոսին ԱՄՆ-ի աջակցությամբ «3+1» պաշտպանական գիծ ձևավորելու քննարկումների են մղել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հունական «Sigma Live»-ի փոխանցմամբ՝ ամերիկյան «FDD» ուղեղային կենտրոնի զեկույցում նշվում է, որ Թուրքիան վերջին տարիներին տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը փոխում է իր օգտին։

Հունական մամուլը նկատում է, որ Թուրքիայի տեղական արտադրության պաշտպանական համակարգերի, ԱԹՍ-ների, երկար հեռահարության հրթիռների և հակաօդային համակարգերի զարգացումը լուրջ մտահոգություն է առաջացնում Աթենքում և Թել Ավիվում։ Էգեյան ծովում վերջերս արձանագրված լարվածությունները նույնպես ներկայացվում են որպես Թուրքիայի ազդեցության աճի հետևանք։

Վերլուծություններում նշվում է, որ «3+1» ձևաչափի կենտրոնում էներգետիկ անվտանգությունն է և Արևելյան Միջերկրականի գազային հաղորդուղիները, սակայն ընդգծվում է՝ տարածաշրջանի իրական որոշիչ դերակատարը շարունակում է մնալ Թուրքիան։

Տեսանյութեր

Լրահոս