Հռոմի Պապի պատվին Էրդողանի կազմակերպած ընդունելությանը հրավիրված է նաև Պոլսի Հայոց պատրիարքը
Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Անկարա է մեկնելու նաև Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը. տեղեկանում ենք Պատրիարքարանի տարածած հաղորդագրությունից:
«Ինչպես հայտնի է վաղը՝ նոյեմբեր 27-ին, Թուրքիա կժամանի Կաթոլիկ Եկեղեցու Հոգեւոր Պետ՝ Ն.Ս.Տ.Տ. Լեւոն ԺԴ. Սրբազան Քահանայապետը, ում առաջին կանգառը պետք է լինի Անկարան:
Նույն օրը Թուրքիայի Հանրապետության նախագահն ի պատիվ Նորին Սրբության՝ ընդունելութուն պիտի պատրաստի, որին հրավիրված է նաեւ Նորին Ամենապատվությունը:
Մեր Հոգեւոր Պետը վաղն առավոտյան օդային ճանապարհով կմեկնի մայրաքաղաք եւ կմասնակցի ընդունելությանն ու նույն գիշերը կվերադանռա Աթոռ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

