Հիքմեթ Հաջիևը կարծես ինքն էլ իր օգնականներն ունի ՀՀ-ում. Իսկ ինչպիսի՞ մարդ է Ժիրայր Լիպարիտյանը. Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Հիքմեթ Հաջիևը, լինելով Ալիևի օգնականը, կարծես թե ինքն էլ իր օգնականներն ունի Հայաստանում: Ընդ որում, այդ շարքում՝ նույնիսկ մարդ, որը անկախության առաջին տարիներին եղել է արտաքին հարաբերությունների հարցերով ՀՀ նախագահի խորհրդական:
Հիմա փաստորեն Հայաստանի մեդիադաշտում Հիքմեթ Հաջիևի դե ֆակտո օգնական է, որը Հայաստանի հանրությանը տեղեկացնում է, որ Հաջիևը շատ լուրջ մարդ է:
Իսկ ինչպիսի՞ մարդ է Ժիրայր Լիպարիտյանը»:
Հիշեցնենք՝ Հանրային հեռուստաընկերության եթերում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը հայտարարել էր, թե Հաջիևը ավելին է, քան Ալիևի օգնականը. նա շատ լուրջ մարդ է, շատ մոտ է Ալիևի հետ, նա մասնակցվում է բոլոր բանակցություններին, և այն կարևոր մարդկանցից է, ում հետ Ադրբեջանի նախագահը խորհրդակցում է։ Նրա ասածները պետք է շատ լուրջ ընդունել:

