Երբեք չեմ միջամտել Վրաստանի ներքին քաղաքականությանը. Ֆիշեր

Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ ինքը երբեք չի միջամտել Վրաստանի ներքին քաղաքականությանը և երբեք չի աջակցել վրացական քաղաքական որևէ կուսակցության։

«Ես գերմանացի դիվանագետ եմ, այստեղ ներկայացնում եմ Գերմանիայի շահերը որպես Եվրամիության մաս, ուստի նաև մասամբ ներկայացնում եմ Եվրամիության շահերը։

Ես երբեք չեմ միջամտել և երբեք չեմ միջամտի Վրաստանի ներքին քաղաքականությանը, Վրաստանի ներքին գործերին»,- նշել է նա։

Ֆիշերն ասել է նաև, որ Վրաստանը շեղվել է Եվրամիությանը միանալու ճանապարհից` հավելելով, որ դրա պատասխանատուն Վրաստանն է։

«Այնուամենայնիվ, կարծում եմ, որ սա պետք է արթնացման կոչ լինի Վրաստանի քաղաքացիների համար այդ մեկ տարվա ընթացքում տեղի ունեցածի վերաբերյալ»,- ասել է դեսպանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930