Բաժիններ՝

Բաքվի տներից մեկում գրանցված պայթյունի հետևանքով 3 մարդ է մահացել

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի  Յասամալի շրջանում գտնվող տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 3 մարդու մարմին:

Պայթյունի հետևանքով մահացել են տան բնակիչներ 1956 թ. ծնված Այդին Աջար օղլու Մամեդովը, նրա կինը՝ 1962 թ. ծնված Խուրաման Ջհանգիր գըզը Մամեդովան և նրանց դուստր 1993 թ. ծնված Այգյուն Այդին գըզը Մամեդովան:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031