Բաժիններ՝

Ադրբեջանցի ակտիվիստները պատրաստվում են հացադուլ անցկացնել Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան դիմաց

Հունվարի 10-ին ադրբեջանցի մի քանի ակտիվիստներ Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան դիմաց վրան են տեղադրելու, որտեղ պետք է տեղավորվեն հացադուլ իրականացնող ակտիվիստները:  Այս մասին հայտնում է թուրքական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Հացադուլ իրականացնողներն իրենց բողոքն են հայտնելու Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղբանտարկյալների իրավունքների շարունակական խախտման վերաբերյալ:

Ակցիայի մասնակիցները, մասնավորապես, ընդգծելու են ադրբեջանցի բլոգեր, քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովի նկատմամբ իրականցվող իրավախախտումները, որոնց արդյունքում Հուսեյնովը բանտում հացադուլ էր սկսել:

Հացադուլին մասնակցելու են տասնյակ ադրբեջանցի քաղաքական վտարանդիներ, որոնք բնակվում են Եվրոպայում:

«Մեզ աջակցում են շատ երկրներից և հացադուլի մասնակիցների թիվը աստիճանաբար ավելանում է»,-ասել է Բաքվում ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքների իրականացվող հացադուլի մասնակից, «Մուսավաթ» կուսակցության անդամ Թոֆիկ Յագուբլուն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031