«Չէ որ նրանք առաջնակարգ ապուշներ են». Իրանի հոգևոր առաջնորդը «կլոունադա» է որակել ամերիկացի պաշտոնատարների արած հայտաարարությունները
ԱՄՆ-ի պետաշխատակազմի մի քանի ներկայացուցիչներ իրենց «առաջնակարգ ապուշների» պես են պահում: Այդ մասին հունվարի 9-ին Twitter-ի իր էջում գրել է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
«ԱՄՆ-ի ղեկավարության առանձին ներկայացուցիչներ ձեւացնում են, որ իրենք խելառ են: Դրան ես, իհարկե, համաձայն չեմ: Չէ որ նրանք առաջնակարգ ապուշներ են»,- գրել է Խամենեին: Նա նաեւ հավելել է, որ «ամերիկացի պաշտոնատարների հայտարարությունները հակասում են տրամաբանությանը»:
Հոգեւոր առաջնորդը «կլոունադա» է որակել ամերիկացի պաշտոնատարների արած հայտաարարությունները:
«ԱՄՆ-ի պետաշխատակազմի ներկայացուցիչներն ասում են, թե Իրանը պետք է մարդու իրավունքների հարգում սովորի Սաուդյան Արաբիայից,- ընդգծել է նա:- Ուրիշ ինչ կերպ կարելի Է անվանել նման մարդկանց, քան ծաղրածուներ: Ոչ նրանց սպառնալիքները, ոչ նրանց խոստումները, ոչ նրանց ստորագրություններն արժանի չեն ուշադրության ու վստահության», հաղորդել է ՏԱՍՍ-ը: