Բաժիններ՝

Վրաստանում «խոզագրիպը» եւս մեկ մարդու կյանք է խլել

Գորի քաղաքի (Ստորին Քարթլիի տարածաշրջան) «Գորմեդի» կլինիկայում մահացել է 35-ամյա մի կին, ենթադրաբար, H1N14 գրիպի վիրուսի բարդացումների հետեւանքով: Այդ մասին հայտնել է Rustavi2 հեռուստաալիքը:

Կնոջ մոտ գլխուղեղի քաղցկեղ էր, նա մի քանի վիրահատություններ է տարել, ասել է կլինիկայի տնօրեն Դավիթ Կազաիշվիլին:

Ներկայում նույն կլինիկայում «խոզագրիպի» բարդացումներով պառկած է երկու տղամարդ:

Նրանք գտնվում են ծանր վիճակում: Վերջին տվյալներով՝ լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ Վրաստանում գրանցված է «խոզագրիպով» հիվանդանալու158 դեպք:

Այսօրվա դրությամբ Վրաստանում գրիպի հետեւանքներից մահացել է 11 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031