
Էրդողանը Իզմիրում ասմունքել է «հույներին ծովը նետելու» մասին բանաստեղծությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ելույթի ժամանակ հնչեցրած Իզմիրի մասին բանաստեղծության տողերը բուռն քննարկումների տեղիք են տվել Հունաստանում:
Իշխող կուսակցության կողմից առաջադրված թաղապետի թեկնածուների անունները հայտարարելուց հետո Էրդողանը Իզմիրում մի քանի տող է արտասանել Մուհարեմ Էրթաշի բանաստեղծությունից.
«Ստոր հույնը իր ուզածին չի հասնի, ասեն էլ մի գնա, մեկ է գնալու եմ Իզմիր, հույներին ծովն եմ նետելու…»:
Հույներին ծովը նետելու մասին բանաստեղծությունը հպարտությամբ արտասանած Էրդողանի պահվածքը բարկացրել է հույներին: Նրանք դա որակել են իրենց հասցեին ուղղված «տգեղ սպառնալիք»:
Ըստ հունական մամուլի՝ Էրդողանը դրանով ցույց է տվել իր իրական նպատակները: