
Վրաստանի դպրոցներում արձակուրդները երկարացրեցին մինչև հունվարի 19-ը

Դպրոցների աշակերտների, մանկավարժների առողջության ու անվտանգության ապահովման նկատառումներով՝ Վրաստանի կրթության նախարարությունը, հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատվությամբ, որոշում է ընդունել երկարացնել դպրոցական արձակուրդները: Այս մասին հայտարարություն է տարածել կրթության նախարարությունը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
«Չնայած այն բանին, որ գրիպի վիրուսով հիվանդացության ցուցանիշը չի վկայում համաճարակի մասին, նախարարությունը նպատակահարմար է համարում գրիպի վիրուսի տարածումը կանխելու նպատակով հանրակրթական հաստատություններում 2018-2019 ուսումնական տարվա ձմեռային արձակուրդները երկարացնել մինչեւ հունվարի 18-ը ներառյալ:
Այդ ժամանակահատվածում մենք կհետեւենք ընթացիկ իրավիճակին եւ առողջապահության գերատեսչության հանձնարարականների հաշվառմամբ հանրությանը կիրազեկենք ապագա համատեղ որոշման մասին»,-ասված է կրթության նախարարության հայտարարության մեջ: