Բաժիններ՝

Իրանը երկու արբանյակ կարձակի սեփական արտադրության հրթիռակիրներով

Իրանը պլանավորում է առաջիկա շաբաթներին երկու արբանյակ արձակել սեփական արտադրության հրթիռակիրներով: Այդ մասին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է հունվարի 10-ին կայացած հիշատակի արարողության ժամանակ, որը նվիրված էր երկրի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռափսանջանիի (1989-1997 թվականներ) մահվան երկրորդ տարելիցին:

«Առաջիկա շաբաթներին հայրենական արտադրության հրթիռակիրները տիեզերք դուրս կբերեն երկու արբանյակ»,- Ռոուհանիի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը: Նա հավելել է, որ «Իրանը հպարտանում է քաղաքացիական եւ պաշտպանական նշանակության իր հրթիռներով»:

Նախագահն ընդգծել է, որ «երկրի ներկայիս պաշտպանական կարողությունները Ռաֆսանջանիի վաստակն են»: «Հենց նա էր առաջինը, ով կարգադրություն արեց (միջուկային փորձարկումների համար) ցենտրիֆուգներ բերել Իրան՝ դրա շուրջ պայմանավորվելով Պակիստանի հետ»,- հավելել է քաղաքական գործիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031