ԱՄՆ-ն լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում Իրանից ապրանքներ ներկրող ցանկացած երկրի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օմանում իրանական կողմի հետ բանակցություններից հետո հրամանագիր է ստորագրել, որով 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանում Իրանի հետ բիզնեսով զբաղվող երկրների համար:

Մասնավորապես մաքսատուրքերը տարածվելու են ցանկացած երկրի վրա, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ապրանքներ է գնում Իրանից:

Սպիտակ տունը հայտարարել է, որ այդ քայլի նպատակն է երրորդ երկրներին հետ պահել Իրանի հետ առևտրային կապերը պահպանելուց, հատկապես էներգետիկայի, մետալուրգիայի և նավթաքիմիական ոլորտներում, որոնք շարունակում են մնալ Իսլամական Հանրապետության կառավարության եկամտի հիմնական աղբյուրները:

ԱՄՆ նախագահը լրագրողներին նաև հայտնել է, որ Թեհրանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթվա սկզբին:

Բանակցություններից ժամեր անց Վաշինգտոնը հայտարարել էր նաև Իրանի նավթի արտահանման դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։

Սև ցուցակում ներառվել է 14 ստվերային նավատորմ, որոնք, ըստ Պետդեպարտամենտի, զբաղվել են իրանական նավթի, նավթամթերքի և նավթաքիմիական արտադրանքի տեղափոխմամբ։

Տեսանյութեր

Լրահոս